GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆՈՒՆ ՔԵԶ

24. 05. 2019

481785fc463a84662a59f4e61a487a50

 

Ժամանակակից ոչ բոլոր աղջիկներն ու կանայք են գիտակցում, որ արժանի են լավագույնին: Այդպես էլ անցնում է նրանց կյանքը իրենց չգնահատող ու չհարգող տղամարդկանց կողքին:

Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդն ամեն ինչի պատրաստ է հանուն քեզ:

Նա չի ճնշում քեզ իր խոսքերով: Նրա համար քո ընկերները հիմարներ չեն: Քո հետաքրքրությունները կարևոր են: Այն ամենն, ինչ քեզ առանձնահատուկ է դարձնում, քո առավելությունն է: Դու նրա կողքին քեզ յուրահատուկ ես զգում, սկսում ես հասկանալ, որ կարևոր ես: Քեզ լսում են ու հասկանում:

Նա լսում է քեզ: Նրա հետ խոսելիս, դու չես զգում, թե պատի հետ ես խոսում: Նա լսում է քեզ: Սա, թերևս, ամենակարևոր բանն է, որ ուզում են կանայք:

Նա քո կողքին է դժվարությունների պահին: Նա չի լքում քեզ, երբ բարդ իրավիճակում ես: Դու կարող ես հույս դնել նրա վրա՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ:

Նրա համար դու լավագույնն ես: Նա քո մեջ կին է տեսնում, ում հետ ուզում է անցկացնել իր ողջ կյանքը: Նա նկատում է քո թերությունները, բայց չի փորձում ճնշել քեզ՝ անդադար դրանց մասին խոսելով: