GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 3 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԴՈՒ ԿԱՐևՈՐ ՉԵՍ ՆՐԱ ՀԱՄԱՐ

19. 04. 2019

fd485bdd6f01e63b545fb92cbbb8aa34

Եթե ձեր հարաբերություններում կան այս նշաններ, ապա դա վատ ազդակ է:

Նա երբեք ժամանակին չի հայտնվում: Նա չի գնահատում քո ժամանակն այնպես, ինչպես դու: Եթե հանդիպումներից ուշանալը սովորական երևույթ են ձեր հարաբերություններում, ապա դու կարևոր չես նրա համար, հետևաբար կարևոր չեն նաև ոչ համատեղ ժամանցը, ոչ հարաբերությունները:

Նա մեծ նշանակություն չի տալիս տոներին: Ծննդյան տարեդարձ, մարտի 8. այս օրերը ոչ մի հատուկ նշանակություն չունեն նրա համար: Նա չի էլ պատրաստվում որևէ բան անել քեզ երջանկացնելու համար:

Դու միշտ հիասթափություն ես զգում: Հիասթափությունը լուռ սպանում է նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Եթե նա անդադար հիասթափեցնում է քեզ, ապա նրա համար մեծ նշանակություն չունեն ձեր հարաբերությունները: Նա պատրաստ չէ հավաքվել ու որևէ բան անել այդ հարաբերությունները զարգացնելու կամ գոնե չփչացնելու համար: