GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 11 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՆՐԱՆ ՔԵԶԱՆԻՑ ՄԻԱՅՆ ՍԵՔՍ Է ՊԵՏՔ

14. 05. 2019

image

Շատ հաճախ սիրահարված աղջիկները չեն էլ նկատում, որ տղամարդուն իրենցից միայն մեկ բան է հարկավոր:

Նրա մտադրությունները լուրջ չեն, եթե նա…

-Ուրիշների շրջապատում քեզ անծանոթի պես է վերաբերվում: Որևէ մեկը չի կարող հասկանալ, որ դուք միասին եք:

-Քնքուշ է քեզ հետ միայն այն ժամանակ, երբ իրեն որևէ բան է հարկավոր:

-Ձեր հանդիպումները երբեք մտածված չեն: Նրա համար կարևոր չէ քեզ համար որևէ հաճելի բան կազմակերպել:

-Նա քո նամակներին պատասխանում է չափազանց ուշ:

-Նա քեզ հետ նախօրոք չի քննարկում իր պլանները:

-Բացի քո արտաքին տեսքից նա որևէ այլ բան չի նկատում քո մեջ:

-Դուք ամեն օր կապի մեջ չեք: Նա կարող է օրերով կապի դուրս չգալ, իսկ հետո անսպասելի հայտնվել:

-Դու գոյություն չունես ոչ նրա ընտանիքի անդամների, ոչ ընկերների համար:

-Նա չի հիշում քո ծննդյան օրը, նշանակություն չի տալիս որևէ տոնի:

-Դու նրա մասին որևէ լուրջ բան չգիտես: Ստիպված ես գուշակել, թե նա որտեղ է, ում հետ և ինչով է զբաղված:

-Պատրաստ է ֆլիրտի մեջ մտնել ցանկացած այլ աղջկա հետ: