GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՀԵՌՈՒ ՄՆԱ ՆՐԱՆԻՑ

18. 03. 2019

e8783a2e457591cab2d7c443d0a6ad50

Հարաբերություններում երբեմն պետք է որևէ բան զոհաբերել ու փոխզիջումների գնալ, բայց կան որոշակի բաներ, որոնք տղամարդը երբեք չպետք է պահանջի քեզանից:

Աչք փակել բարկության նոպաների ու ֆիզիկական բռնությունների վրա: Նա չպետք է պահանջի մոռանալ իր արածը կամ ստիպի քեզ ընդունել քո մեղքը: Այդպես նա փորձում է քո վրա բարդել ամեն ինչ ու արդարացնել իր արարքները: Նա պետք է ինքը պատասխանատվություն կրի իր արածի համար:

Հեռու մնալ ընկերներից ու հարազատներից: Դու չպետք է զգաս, որ չես կարող հանդիպել ընկերների կամ ընտանիքիդ հետ՝ վախենալով նրա արձագանքից: Դուք ինքդ պետք է որոշումներ կայացնես՝ հատկապես նման կարևոր հարցերում: Հիշիր, որ բռնությունը կարող է լինել նաև զգացմունքային, ինչի վառ օրինակը հենց այս դեպքն է:

Ընդունել նրա ընկերների կամ հարազատների անընդունելի պահվածքը:  Գուցե նրա ընկերները չեն հարգում ձեր՝ անձնական տարածքի իրավունքը ու չափազանց հաճախ են գալիս ձեր տուն, կամ նրա ծնողներն են կոպիտ քեզ հետ: Նա չպետք է պահանջի ընդունել դա՝ որպես կանոն: Այդ դեպքում խոսք անգամ չի կարող գնալ ոչ հարգանքի, ոչ սիրո մասին:

Փոխել քո անհատականությունը: Եթե նա պահանջում է, որպեսզի դու հրաժարվես քո համոզմունքներից, հայացքներից ու արժեքներից, ապա դա անհանգստացնող ազդակ է: