GIRLS

ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՀԵՏԱՆԱ, ԱՊԱ ՄԻ ՏՈՒՐ ՆՐԱՆ ԱՅՍ 6 ՀԱՐՑԵՐԸ

16. 05. 2019

58409406_136053740849176_3357438115003232440_n

Տղամարդուն լավ ճանաչելու համար հարկավոր է հարցեր տալ ու լսել նրա պատասխանները, բայց այս կանոնը ոչ միշտ է ճիշտ աշխատում: Որոշ հարցեր կարող են ոչ միայն շփոթեցնել նրան, այլ նաև վախեցնել կամ վիրավորել:

Ի՞նչ է քեզ իմ մեջ դուր գալիս: Նա չգիտի կոնկրետ ինչ պատասխանել: Տղամարդիկ սիրում են աչքերով, ուստի նա այդ րոպեին մտածում է քո ամենագրավիչ մասերի մասին: Եթե ուզում ես կոմպլիմենտ լսել քո ներաշխարհի մասին, ապա ուղիղ հարցդ ձևակերպիր:

Ի՞նչ կանեիր, եթե ես քեզ դավաճանեի: Մեկ պարզ կանոն. Դավաճանության մասին ընդհանրապես պետք չէ խոսել:

Եթե ես մահանամ, դու կփնտրե՞ս ուրիշի: Ոչ, նա ամբողջ կյանքը նվիրի տառապանքին: Եթե դու դա ես ուզում լսել, ապա ստիպված ենք հիասթափոցնել քեզ:

Եթե քո նախկին ընկերուհին ուզենա հետ վերադառնալ քեզ մոտ, դու կլքե՞ս ինձ: Որոշ տղամարդիկ ցավոտ են տանում բաժանումը, մյուսները երկար ժամանակ հիշում են այն վիրավորանքը, որ իրենց պատճառել են: Նույնիսկ եթե տղամարդն ասի, թե չի լքի քեզ, այդ հարցը կարող է մի շարք մտքերի ու կասկածների առիթ դառնալ:

Ինչպիսի՞  խենթություն կանես ինձ համար, որպեսզի ապացուցես քո սերը: Նա գուցե պատրաստակամություն հայտնի ցած իջեցնել լուսինն ու աստղերը, բայց ինքդ էլ ես հասկանում, որ դա անհնար է: Եվ  հետո, ինչ խենթություն մասին է խոսքը: Վաղուց ժամանակն է հասկանալ, որ սիրո մեջ ամենակարևորը ներդաշնակությունն է:

Որքա՞ն ուժեղ ես դու սիրում ինձ: Ինչպե՞ս նա պետք է չափի իր սիրո ուժգնությունը: Երևակայության գիրկն ընկնելու փոխարեն, կարող ես պարզապես հետևել նրա քայլերին: