GIRLS

ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ ԿՈՐՑՆԵԼ ԸՆԿԵՐՈՋԴ, ԱՊԱ ՄԻ ՏՈՒՐ ՆՐԱՆ ԱՅՍ 3 ՀԱՐՑԵՐԸ

21. 05. 2019

664ede868a655bb0c091f7a5e8e5afcb

Որքա՞ն հաճախ ես դո զգում, որ ընկերդ նյարդայնանում է, երբ նրան այս կամ այն հարցն ես ուղղում: Ինչո՞ւ են որոշ հարցեր հունից հանում տղամարդկանց:

Դու սիրո՞ւմ ես ինձ: Դասական հարց, որ ծանոթ է գրեթե յուրաքանչյուր զույգի: Այս հարցը որևէ լուրջ ենթատեքստ չունի, պարզապես որոշ աղջիկների դուր է գալիս այն ամեն օր հնչեցնել: Իսկ ի՞նչ պետք է անի տղամարդն այդ դեպքում: Թույլ տուր, որպեսզի նա ինքն ուզենա խոսել այդ մասին:

Որքա՞ն շատ ես դու սիրում ինձ: Նախորդ հարցի շարունակությունը, որն իր մեջ ավելի մեծ տանջանքներ է պարունակում: Դու, այսպես ասած, ստիպում ես նրան, որպեսզի բառերով նկարագրի այն, ինչ դրա կարիքն իսկաես չունի:

Ո՞ւմ ես ավելի շատ սիրել՝ ինձ, թե՞ նախկին ընկերուհուդ: Շուրջդ նայիր: Նա քո կողքի՞ն է: Այլ հարցեր կա՞ն: Մի բեր ոչ ոք, ոչ նրա նախկին հարաբերությունները ձեր կյանք, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: