GIRLS

ԵԹԵ ԸՆԿԵՐԴ ԱՍՈՒՄ Է ՔԵԶ ԱՅՍ 4 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԵԿԸ, ԱՊԱ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ

12. 09. 2019

57cc1abe88484fd14c146e42e2a45955

Իհարկե, արարքներն ավելի խոսուն են, քան բառերը, բայց պետք չէ անուշադրության մատնել նաև որոշ արտահայտություններ:

Բավական է դրամատիզացնես: Եթե նա անդադար կրկնում է, թե դու ամեն ինչ ծանրացնում ես, ապա կանգ առ ու մի փոքր մտածիր: Եթե նա քո խնդրանքները, պահաջները կամ ցանկությունները ընկալում է որպես պարտականություն, ապա պարզ է, որ ձեր հարաբերությունները ևս սխալ են զարգանում;

Դու միշտ/երբեք… Այս սադրիչ խոսքերը հաստատ կրակի վրա յուղ են ավելացնում: Նա ողջ մեղքը քո վրա է բարդում` փորձելով խուսափել պատասխանատվությունից: Այդ ամենի պատճառով դու ոչ միայն կտառապես, այլ նաև կոմպլեքսներ ձեռք կբերես:

Եթե դու ինձ սիրեիր… Այս արտահայտությունը շանտաժ է հիշեցնում, որը հեշտությամբ կարող է վերածվել մանիպուլյացիայի: Նա չպետք է ստիպի քեզ մողավոր զգալ: Չպետք է քո կամ իր սերը որպես զենք գործածի:

Փակիր բերանդ/Լռիր: Բոլորս էլ երբեմն անմտածված կարող ենք որոշ բաներ ասել` կոպտելով կամ վիրավորելով դիմացինին: Յուրաքանչյուր տղամարդ, ով նման բան է ասում աղջկան, միանշանակ արժանի չէ նրան: Սա խոսում է այն մասին, որ քո մտքերը, կարծիքն ու ցանկությունները ոչ մի նշանակություն չունեն նրա համար: