GIRLS

ԵԹԵ ԶԳՈՒՄ ԵՍ ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՍԽԱԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ԵՍ

22. 04. 2019

c89f1a64d68118611c9f9c7b2c175723

Արդյոք առողջ են ձեր հարաբերությունները: Ահա մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ ամեն ինչ:

Հարաբերությունները խանգարում են քեզ զարգանալ: Առողջ հարաբերությունները ապահովում են իդեալական պայմաններ անահատական զարգացման ու աճի համար: Եթե մոտդ տպավորություն է, որ զոհում ես երջանիկ լինելու քո հնարավորությունները` հանուն հարաբերությունների, ապա սխալ ուղղու վրա ես:

Երբեմն թվում է, որ ուժերդ սպառվել են: Հավանաբար լսել ես էմոցիոնալ վամպիրների մասին: Այդպիսի մարդիկ կարող են քամել շրջապատի էներգիան: Եթե հարաբերությունները քեզ ուժասպառ են անում ու դու անդադար հոգնածություն ես զգում, ապա որևէ լավ դուրս չի գա:

Նա մեղադրում է քեզ ամեն հարցում: Երբ տղամարդը մեղադրում է քեզ իր բոլոր խնդիրների համար,ապա ստիպվածես պաշտպանվել, բայց հենց այստեղ էլ կայանում է ողբերությունը:

Դուք անդադար վիճում եք: Վեճերի վրա կառուցվող հարաբերություններին ձախողում է վիճակված: Մի մոռացիր, որ վեճի մեջ միշտ երկու հոգի են մասնակցում:

Քո ինքնագնահատականն իջել է: Խուսափիր այնպիսի հարաբերություններից, որոնք քեզ ավելի լավը չեն դարձնում: Եթե հարաբերություններն իջեցնում են քո ինքնագնահատականն այնքան, որ քեզ հարմարավետ չես զգում, ապա ժամանակն է վերջ դնել դրանց: