GIRLS

ԵԹԵ ԶԳՈՒՄ ԵՍ ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՍ ՔՈ ԿՅԱՆՔԻ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

12. 03. 2019

039ee93785628dad3b895ce7dfaf079b

Մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ, ուստի դժվար է գտնել այն միակին, ով նախատեսված է ճակատագրով: Ներկայացնում ենք մի քանի կարևոր նշաններ, որոնք կօգնեն հասնակալ, որ դուք ճիշտ ուղղու վրա եք:

Նրա հետ դու իրական ես` առանց դիմակների: Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Դեռ ավելին` նրան քո փոքրիկ տարօրինակությունները յուրահատկություններ են թվում: Նրա կողքին դու քեզ վստահ ու պաշտպանված ես զգում:

Երբ մտածում ես ապագայի մասին, տեսնում ես նրան քո կողքին: Փակիր աչքերդ ու պատկերացրու քեզ` 10 տարի անց: Որտեղ կուզեիր ապրել, ինչ հետաքրքրություններ կուզեիր ունենալ: Կուզեիր երեխաներ ունենալ: Եթե այս հարցերին պատասխանելով` դու նրան քո կողքին ես պատկերացնում, ապա դա բավականին լավ նշան է:

Դուք կիսում եք միևնույն արժեքները: Դա չի նշանակում, որ ամեն հարցում պետք է համաձայն լինես նրա հետ: Պարտադիր չէ ունենալ հենց նույն հետաքրքրությունները: Նույնիսկ պարտադիր չէ անդադար իրար կողքի լինել: Առողջ հարաբերությունների բանաձևը հավասարակշռությունը պահպանելն է: Սակայն, եթե ուզում ես ողջ կյանքդ նրա հետ անցկացնել, ապա պետք է կիսել միանման արժեքներ:

Դուք լսում եք իրար: Եթե նա չի լսում քեզ ու չի հարգում քո կարծիքը, ապա նա հաստատ այն միակը չէ: Առողջ հարաբերություններում կա հարգանք: Այո, հենց այս պարզ ճշմարտությունը պետք է միշտ հիշել:

Ամենակարևորը լսիր քո սրտի ձայնը, իսկ եթե կասկածում ես, ապա մի շտապիր նշանակել հարսանիքի օրը: Ժամանակ տուր ինքդ քեզ ու ձեր հարաբերություններին: