GIRLS

ԵԹԵ ԱՆՈՒՄ ԵՍ ԱՅՍ 4 ՍԽԱԼՆԵՐԸ, ԱՊԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ՈՒԶԵՆԱ ԳՐԵԼ ՔԵԶ

19. 04. 2019

02ef76d0f5b6d775735e17d5913619ae

Եթե թույլ ես տալիս այս սխալները, ապա մի զարմացիր, թե ինչու նա չի պատասխանում քեզ:

Դու նամակագրությունը վերածում ես հարցաքննության: Քեզ հետ խոսելիս` տղամարդը պետք է ուզենա տեսնել քեզ իրականում: Բայց դա երբեք տեղի չի ունենա, եթե ամեն ինչ վերածվում է հարցաքննության: Նամակները պետք է թեթև ու հանգիստ մթնոլորտ ստեղծեն:

Դու կարճ նամակներ ես գրում կամ շատ պարզ հարցեր ես տալիս նրան: Եթե ուզում ես, որպեսզի խոսակցությունը շարունակվի, ապա պետք է հետաքրքրել նրան:

Դու ստանդարտ տարբերակներ ես ընտրում: Ձեր խոսակցության մեջ չկան յուրահատուկ կատակներ, որոնք միայն դուք եք հասկանում: Հիշիր, որ ընդհանուր կատակները մտերմանալու լավագույն տարբերակն են:

Դու միշտ նույն ձև ես խոսում: Չի կարելի անդադար ուրախ կամ հոգնած լինել: Միօրինակությունը արագ ձանձրացնում է: