GIRLS

ԵԹԵ ԱՆՈՒՄ ԵՍ ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԴԱԴԱՐԻ ՍԻՐԵԼ ՔԵԶ

25. 05. 2019

fb4aed6742ce48a46e6dc405cc55bb5c

Սիրել դադարելը երկար գորընթաց է: Մենք չենք կորցնում մարդու հանդեպ հետաքրքրությունը ընդամենը մեկ օրում: Եվ հիասթափությունն էլ մեկ օրում տեղի չի ունենում:

Կպչունություն: Մշտապես տղամարդու կողքին լինելու ցանկությունը գրավիչ չէ: Դու անդադար գրում ես, զանգում, հետաձգում քո պլանները, որպեսզի տեսնվես նրա հետ: Նույն բաները դու նրանից ես պահանջում: Այդպես տղամարդը տեսնում է քո անինքնավստահությունը միայն: Քո կյանքն ու դու նրան անհետաքրքիր եք թվում:

Դրամատիզմ: Տղամարդիկ սիրում են թեթև ու ուրախ հարաբերություններ: Եթե անդադար դրամատիկացնում ես ամեն ինչ, ապա հեշտությամբ կվախեցնես նրան: Ժամանակի ընթացքում դու կդառնաս նեգատիվի խորհրդանիշ:

Դու չես գնահատում տղամարդուն: Տղամարդկանց համար շատ կարևոր  իրենց ինքնագնահատականը: Եթե հարաբերություններում տղամարդն իրեն գնահատված, կարևոր ու պիտանի չզգա, ապա կհեռանա:

Վերահսկում: Մի հանդիպիր ընկերներիդ հետ, ֆուտբոլ մի դիտիր, գարեջուր մի խմիր: Անձնական տարածքի կորուստը տղամարդու համար կրիտիկական է: