GIRLS

ԵԹԵ ԱՂՋԻԿՆ ՈՒՆԻ ԱՅՍ 7 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ, ԱՊԱ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿՎԱԶԵՆ ՆՐԱ ՀԵՏևԻՑ

25. 05. 2019

image

Բոլոր փոքրիկ աղջիկները երազում են, որ մի օր իրենց հետևից կգա իրենց արքայազնը: Մեծ աղջիկներն ավելի ռեալ են նայում աշխարհին, բայց, իհարկե, ուզում են, որպեսզի իրենց կողքին լինի արքայազնից ոչ պակաս մեկը:

Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա աղջիկը, որպեսզի տղամարդիկ վազեն նրա հետևից:

Ինքնավստահություն: Ինքնավստահ տղամարդն իրեն հարմարավետ կզգա միայն ինքնավստահ կնոջ կողքին, ով գիտի իր գինն ու նպատակասլաց է:

Հումորի զգացում: Թեթև ու հումորի զգացում ունեցող աղջիկները միշտ են գրավիչ, նրանց հետ հեշտ է ու հաճելի:

Կանացիություն: Կանացիությունը միայն զգեստներն ու բարձրակրունկները չեն: Կանացիությունն ու սեքսուալությունը ներսից է գալիս:

Լավատեսություն: Եթե հաջողակ տղամարդը վատատես լիներ, ապա նրա մոտ ոչինչ չէր ստացվի: Ուստի նրա կողքին պետք է լկինի այնպիսի կին, ով իր լավատեսությամբ ուժ ու հույս կտա:

Անկեղծություն: Ո՞վ կուզի հարաբերություններ ունենալ կեղծավոր մարդու հետ:

Հոգատարություն: Տղամարդկանց միշտ հարկավոր է հոգատարություն: Միայն թե մի անցիր այն նուրբ սահմանը, որից հետո սիրելի կնոջից վերածվում ես նրա երկրորդ մայրիկի:

Բարություն: Կանացի բարությունը կարող է փափկացնել նույնիսկ ամենախիստ տղամարդու բնավորությունը: