GIRLS

ԵԹԵԹ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ԶԳՈՒՄ ԵՍ ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՆԱ ՔՈ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՉԷ

13. 03. 2019

44a50c32c7c15f2e07fcbd5ad9a616ac

Սիրահարված մարդը կարող է ռիսկի դիմել, բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է հրաժարվել տրամաբանությունից: Երբեք պետք չէ մոռանալ սեփական անձի մասին: Հարաբերություններում հոգ տար քո հոգեբանական ու ֆիզիկական վիճակի մասին:  Ներկայացնում ենք  9 վտանգավոր բան, որոնք դու ենթագիտակցորեն զգում ես, եթե տղամարդը քո ճակատագիրը չէ:

Դու դադարել ես վստահել ինքդ քեզ: Այդպես ենթագիտակցությունդ ասում է, որ քո կողքի մարդը  ոչինչ չի անում քո հոգեբանական վիճակի լավացման համար: Ստացվում է, որ նա ոչին չի անում, որպեսզի դու զգաս, որ հարաբերությունները հավասար են:

Դու կորցրել ես ինքնավստահությունդ: Շատերը, գտնվելով հարաբերությունների մեջ, կորցնում են ինքնվստահությունը: Դա մի կողմից նորմալ է, բայց նորմալ չէ, որ քո զուգընկերը չի անում ոչինչ, որպեսզի օգնի քեզ ազատվել այդ զգացումից:

Դու երբեք քեզ թեթև ու հանգիստ չես զգում: Կապ չունի, թե ինչ հարաբերությունների մասին է խոսքը: Առողջ ու ադկեվատ լինելու դեպքում, դրանք մարդուն հանգստություն ու թեթևություն պետք է բերեն:

Դու վերլուծում ես նրա խոսքերն ու արարքները: Դու պահանջ ես զգում ամեն ինչ պարբերաբար վերլուծելու: Ինչ ասաց, ինչ արեց, ինչպես նայեց նա…կասկածները հանգիստ չեն տալիս: Դու փորձում ես անընդհատ հետևել ու վերահսկել նրան:

Դու ավելի շատ վախ ես զգում, քան հարգանք ու սեր: Ժամանակի մեծ մասը դու վախ ես զգում: Մտածում ես` հանկարծ որևէ բան այնպես չասես կամ անես, որը վատ կազդի նրա վրա: