FITNESS

ԵԶԱԿԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԴԻԵՏԱ. 2 ՇԱԲԱԹՈՒՄ ՄԻՆՉև -7 ԿԳ

02. 10. 2018

jjj

Այս դիետան կօգնի ձեզ նիհարել մեկ շաբաթում՝ ընդ որում հեշտ ու անվտանգ: Գլխավորը մթերքների համադրությունն է:

Դիետայի հիմնական կանոնը. ամեն օր՝ մի գույն: Արգելքներ չկան, բացի տարբեր գույնի մթերքների համադրությունը: Օրվա ցուցակից կարող եք պատրաստել ինչ կամենաք, պարզապես փորձեք օգտագործել քիչ քանակությամբ կարագ: Օրերի հաջորդականությունը պետք չէ փոխել:

Սպիտակ օր: Խաշած կարտոֆիլ, բրինձ, բանան, կոկոս, ձվի սպիտակուց, սպիտակ միս, սպիտակ ձուկ, կաթնամթերք, գունավոր կաղամբ, սոխ և սխտոր: Սա ամենաածխաջրածնային օրն է, ուստի փորձեք սահմանափաեկել չափաբաժինները և սնվել օրվա ընթացքում 5-6 անգամ, բայց քիչ-քիչ:

Կարմիր օր: Կարմիր լոբի, կարմիր միս, բազուկ, լոլիկ, բալ, կարմիր հաղարջ, կարմիր քաղցր պղպեղ, կարմիր խաղող, լոռամիրգ, ազնավամորի: Կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Այս օրն ազատ է չափաբաժինների առումով:

Կանաչ օր: Սպանախ, հազար, կանաչի, բրոկոլի, բրուսելական կաղամբ, վարունգ, կիվի: Թվարկված բանջարեղենները հարուստ են կալիումով և մագնեզիումով, ուստի օգտակար են սրտի և  անոթների համար, կարգավորում են նյարդային համակարգի աշխատանքը: Չափաբաժինները սահմանափակ չեն:

Նարնջագույն օր: Գազար, դդում, կարմիր ձուկ, պապայա, մանգո, խուրմա, դեղձ, ծիրան, չիչխան: Կարոտինով հարուստ նարնջագույն մթերքները օգտակար են մաշկի և վարսերի համար: Օրվա ընթացքում սնվեք 4-5 անգամ:

Մանուշակագույն օր: Սմբուկ, կարմիր կաղամբ, մուգ գույնի խաղող, ռեհան, սալոր, սև հաղարջ: Երիկամների մաքրման օր՝ դուք քաշ կգցեք ավելորդ հեղուկից ազատվելու հաշվին, իսկ օրգանիզմը կմաքրվի թունավոր նյութերից:

Դեղին օր: Արքայախնձոր, դեղին քաղցր պղպեղ, դդմիկ, դեղին խնձոր, եգիպտացորեն, պանիր, մեղր, ձվի դեղնուց: Այս մթերքների մեջ շատ վիտամին C կա:

Թափանցիկ օր: Բեռնաթափման օր: Կարելի է անսահմանափակ քականությամբ ջուր խմել, եթե չի ստացվում քաղցած մնալ, կերեք յուղազրկված յոգուրտ կամ կեղեվազրկված վարունգ:

Եթե հետևեք այս դիետային մեկ շաբաթ, կկորցնեք 2-4 կգ քաշ: Ավելի շատ քաշ կորցնելու կարիք կա՞, կրկնեք կուրսը ևս մեկ անգամ, կկորցնեք մինչև 7 կգ: Դիետան 14 օրից ավել պահել բժիշկները բացարձակապես խորհուրդ չեն տալիս: