SHOW BISS

ԴՈՒՐՍ ԵԿԱ WOMEN’S CLUB-ԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՍԵՎ PR ԱՆԵՄ. ԼԻԼԻ ՄՈՐՏՈ (VIDEO)

25. 09. 2019

21551

Youtube-ում արդեն հասանելի է Women’s Club-ի նոր եթերաշրջանի երկրորդ հաղորդման անոնսը։ Նշենք, որ առաջին հաղորդման ընթացքում նախագիծ է վերադարձել նաև սկանդալային մոդել Լիլի Մորտոն, ով ամիսներ առաջ հայտարարել էր, որ լքում է նախագիծը:

Եվ ահա, հաղորդման բացման ելույթում նա կրկին աղջիկների հետ է:

Սոնա Մաթևոսյանի այն հարցին, թե ուր էր եղել այս ամիսների ընթացքում, Լիլին պատասխանում է. «Ճիշտն ասած, սկանդալային քայլ արեցի, դուրս եկա Women’s Club-ից որոշ ժամանակով, որպեսզի սև PR անեմ»։

Նշենք, որ ավելի վաղ անդրադառնալով նախագիծը լքելուն`  Լիլին գրել էր. «Հարգելիներս, իմ և Women’s Club-ի համագործակցությունը դադարեցվում է՝ իմ իսկ ցանկութամբ։ Շնորհակալություն»։ Նախագծի պրոդյուսերական կազմը զերծ էր մնացել մեկնաբանություններից։