ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄՆ՝ ԸՍՏ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ

5emeslide_baraongles2

Կենդանակերպի նշանների համար դիմահարդարումը իրական հրաշքներ է ստեղծում: Հոգեբանները կարծում են, որ կանայք իրենց համար ենթագիտակցորեն այնպիսի գույներ են ընտրում, որոնք ընդգծում են նրանց բնույթը և տրամադրությունը: Օրինակ՝ տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար ընտրում են վառ գույներ, իսկ սպիտակը և մյուս բաց երանգները արտացոլում են ազատությունը և անհոգությունը:

Խոյ

Խոյ-կանանց համապատասխանում է վառ կարմիր շրթներկը, մուգ երանգի թարթչաներկը և մաշկի գույնին հարմար տոնային քսուքը: Այսպիսի դիմահարդարումը նրանց հաղորդում է ինքնավստահություն և եռանդ:

Ցուլ

Ցուլերը գեղեցիկի, շքեղության երկրպագուներն են: Այս կանայք նախընտրում են թեթև և թույլ դիմահարդարում: Նրանց առավել գեղեցկացնում են բնության գույները՝ ընդգծելով բնական հմայքը:

Երկվորյակ

Թեև նրանք երկակի բնույթ ունեն կյանքում, այնուամենայնիվ վառ գույները նրանց համար չեն: Նրանք պաշտում են սպիտակ և մոխրագույն ստվերաներկը, սև թարթչաներկը և թույլ երանգի շրթներկը, իհարկե ամեն բան ներդաշնակության մեջ:

Խեցգետին

Իրենց բնույթով կենդանակերպի այս նշանին պատկանող կանայք փորձարկումների և նոր բաների սիրահարներ են: Դիմահարդարվում են բնական՝ ընդգծելով աչքերը:

Առյուծ

Առյուծ-կանայք նախընտրում են թանկարժեք և ոսկյա զարդեր: Դիմահարդարման մեջ նախապատվությունը տալիս են ոսկեգույնին, որը նշանակում է իշխանություն: Նրաք սիրում են ոսկեգույն ստվերաներկ, կարմրաներկ և մանուշակագույն շրթներկ: Ի դեպ, բրոնզե շրթներկը արտացոլում է նրանց առյուծ իշխանությունը:

Կույս

Կույսերը զգայուն են և խոցելի, չեն տարվում դիմահարդարմամբ: Նախընտրում են նուրբ գույներ՝ երկնագույն, զմրուխտ:

Կշեռք

Քանի որ էությամբ ըմբոստ են, ուստի նախընտրում են տարբեր գույներ: Սիրում են փիրուզագույնը, դեղինը, վառ շրթներկը, ինչպես նաև սպիտակ շրթներկը:

Կարիճ

Կարիճները տարիքի հետ չեն ծերանում, այլ ավելի են գեղեցկանում: Նրանք հստակ գիտեն ինչ են ուզում, հատկապես ընդգծում են աչքերը, շուրթերի եզրերը և այտերը: Նրանց դիմահարդարումը միշտ խորն է և հագեցած:

Աղեղնավոր

Նախընտրում են թույլ, փափուկ երանգներ: Նրանք օգտագործում են ոսկեգույնը և վարդագույնը, նարնջագույն շրթներկը, որն էլ արտացոլում է նրանց ուժը և իշխանությունը:

Այծեղջյուր

Համառ և հետևողական բնույթի շնորհիվ գործնականում շատ բաների են հասնում: Շագանակագույնը նրանց օգնում է պահպանել կայունությունը և հաստատակամությունը: Նախապատվությունը տալիս են սրճագույն շրթներկներին:

Ջրհոս

Պոռթկուն և անկանխատեսելի ջրհոսները դիմահարդարման վրա շատ ժամանակ չեն ծախսում: Նրանց չեն հետաքրքրում դիմահարդարման նորաձևության միտումները: Նրանք շլացնող են նույնիսկ միայն իրենց սիրելի գույնի շրթներկով:

Ձկներ

Ձկները անընդհատ ներքին էներգիայով սնվելու կարիք ունեն, որն էլ նրանց ապահովում է վառ տրամադրությամբ: Ձկներին խորհուրդ է տրվում դեմքի վրա ընդգծել աչքերը և օգտագործել մանուշակագույնի երանգներով շրթներկեր: Վարդագույնը նույնպես շատ գեղեցիկ է նայվում նրանց դեպքում: