GIRLS

ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 5 ՍԽԱԼ, ՈՐՈՆՔ ԿՄԵԾԱՑՆԵՆ ՔԵԶ 10 ՏԱՐՈՎ (PHOTO)

11. 03. 2019

dd4857123adb728bb7536cdde38ab162

Դիմահարդարներն ասում են. «Մեկ սխալ շարժում, և դու արդեն 10 տարով մեծ ես»: Թույլ մի տուր այս սխալները:

Չափազանց շատ դիմափոշի: Դիմափոշին մեկ առանձնահատկություն ունի. այն մտնում է մաշկի ամենամանր ծալքերի մեջ, որոնք մինչ այդ աննկատ էին: Որքան շատ դիմափոշի, այնքան տեսանելի են ամենաչնչին կնճիռները, իսկ դեմքը նման է տապակած խնձորի: Առավել զգուշավոր եղիր, եթե չոր ու բաց մաշկ ունես:

1

Չափազանց խիտ կոնսիլյեր: Իհարկե, աչքերի տակի մուգ շրջանները պետք է ծածկել: Բաց եթե կոնսիլյերը շատ խիտ շերտով օգտագործես, ապա դեմքի վրա հետքերի առաջացման ռիսկը կմեծանա, ինչը տարիքիցդ մեծ տեսք կհաղորդի:

2

Չափազանց բարակ հոնքեր: Այսպիսի հոնքերը նորաձև են եղել մեր մայրիկների երիտասարդ տարիներին: Բարակ հոնքերը շատերի մոտ ասոցացվում են 45+ տարիքի հետ:

3

Այտափոշին` չափազանց ցածր: Ընդգծված այտոսկրերը դեմքը երիտասարդացնելու հիանալի տարբերակ է, բայց նույնիսկ ամենափոքր սխալը տհաճ հետևանքներ կարող է ունենալ: Եթե այտափոշին շատ ծացր է, ապա դեմքը ծեր ու հոգնած տեսք է ստանում:

4

Մատիտ` ստորին կոպերին: Այստեղ հնարավոր է երկու տարբերակ. կամ դու ընդգծում ես երկու կոպերը, կամ միայն վերին կոպը: Ստորին կոպի ընդգծումը փոքրացնում է աչքերը ու ուշադրություն գրավում կնճիռների վրա:

5