GIRLS

ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 4 ՀՆԱՐՔ, ՈՐՈՆՔ 10 ՏԱՐԻ ԿԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆԵՆ ՔԵԶ (PHOTO)

21. 09. 2019

image

Լիֆտինգ-դիմահարդարման հարցում ամենակարևորը իդեալական մաշկն է: Տարիքի հետ մաշկը փոխվում է` դառնալով բարակ, չոր, աչքերի տակի կապտուկներն ավելի են մգանում: Ահա մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն քեզ երիտասարդ տեսք ունենալ դիմահարդարման շնորհիվ:

Ընտրիր ավելի թեթև տոնային քսուկ ու թափանցիկ կոնսիլյեր: «Ավելի լավ է քիչ, քան շատ» կանոնը գործում է  կոսմետիկայի յուրաքնաչյուր տեսակի դեպքում` տոնային, կոնսիլյեր, դիմափոշի, այտափոշի: Թեթև հիմքն ու ոչ խիտ կոնսիլյերը ավելի լավ գզացողություններ կնվիրեն քեզ: Դրանք նաև այդքան արտահայտիչ չեն դարձնի կնճիռները, հետևաբար ավելի երտասարդ տեսք կհաղորդեն քեզ: Որքան բարակ շերտով լինի աչքերի տակի հատվածում կոնսիլյերն, այնքան ավելի լավ:

Մի տոն բաց տոնային ընտրիր: Որքան բաց է դեմքի մաշկը, այնքան երիտասարդ տեսք ունի: Իհարկե, կարևոր է չափը չանցնել, այլապես ծիծաղելի տեսք կունենաս:

Մոռացիր սառը երանգների մասին: Օգտագործիր տաք երանգի այտափոշի, բրոնզեր: Ընդգծիր ճակատիդ կողքերը, այտոսկրերդ ու մի փոքր էլ կզակդ: Բրոնզերի ամենաճիշտ երանգը մեր բնական արևայրուքի գույնն է:

Մի օգտագործիր հայլայթեր: Հայլայթերն օգտագործում են այտոսկրերի շրջանում: Տարիքի հետ դրանք ծածկվում են մանր կնճիռներով: Ուժեղ փայլը միշտ ընդգծում է մաշկի տեսքը ու ավելի տեսանելի դարձնում ծակոտկիները, կնճիռները, սպիերը ու այլ անհարթություններ: