WOMAN

ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ 4 ԵՐԱՆԳ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ

07. 08. 2018

IMG_7570-696x569 (1)

 

Գոյություն ունեն դիմահարդարման մի քանի երանգներ, որոնք միշտ գեղեցիկ ու հմայիչ տեսք են հաղորդում: Դրանք ունիվերսալ են, այդ իսկ պատճառով էլ շատ սիրված են ապահովված կանանց կողմից, ում կերպարները երբեք անճաշակ ու էժանագին տեսք չունեն:

 

Նուդ: Իհարկե, լավագույն դիմահարդարումը դրա բացակայությունն է՝ գոնե վիզուալ: Այդ դեպքում օգնության է հասնում նուդային դիմահարդարումը, որը բնական տեսք ունի, բայց, միևնույն ժամանակ, ընդգծում է ձեր բոլոր առավելությունները: Սա լավագույն տարբերակն է վուլգարությունից խուսափելու համար:

IMG_7568

 Շագանակագույն փայլեր: Սա հիանալի տարբերակ է ստվերաներկի և շրթներկի համար: Խորը ու շքեղ այս երանգը ձեր կերպարն ավելի հարուստ կդարձնի: Այն հիանալի համապատասխանում է ինչպես երիտասարդ գեղեցկուհիներին , այնպես էլ մեծահասակ կանանց:

96

Դեղձագույն: Իսկ այս նուրբ երանգը հիշեցնում է երիտասարդության և թարմության մասին: Այն պետք է չափավոր օգտագործել, միայն այդ դեպքում այն նուրբ ու թարմ տեսք կհաղորդի: Օգտագործեք դեղձագույն այտափոշի և ստվերաներկ, և դուք կերիտասարդանաք 5 տարով:

IMG_7569

Մուգ մանուշակագույն: Շրթներկի այս երանգը սեքսուալ և, միևնույն ժամանակ, թանկարժեք տեսք ունի: Այս երանգն իսկական թրենդ է դարձել և մինչև հիմա չի զիջում իր դիրքերը: Մոխրագույն-մանուշակագույն երանգը համապատասխանում է և՛ աչքերի , և՛ շուրթերի դիմահարդարման համար:

IMG_7565