FITNESS

ԴԻԵՏՒԿ ՈՒ ՀԱՄԵՂ. 7 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՆԻՀԱՐԵԼ

30. 11. 2018

43ad66c2448bb3a5785dc7d5e9a1b7f1

Այժմ շատ է խոսվում առողջ սննդի մասին, բայց ոմանք կարծում են, թե առողջ չի նշանակում համեղ: Ահա այն մթերքները, որոնք շատ համեղ են, ինչպես նաև օգնում են բարեկազմ լինել:

Կտավատի սերմեր: Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, լիցքավորում է էներգիայով: Համեղ է տարբեր աղցանների բաղադրության մեջ: Միայն թե մի մոռացեք սկզբում աղալ դրանք:

Ազնվամորի: Սա ամենաօգտակար հատապտողւն է: Այն կարելի է ուտել ինչպես բնական, այնպես էլ մուրաբայի տեսքով: Շատ համեղ է ստացվում, երբ  ավելացնում եք յոգուրտի կամ բիսկվիտի բաղադրության  մեջ:

Ավոկադո: Ավոկադոն միշտ կարելի է ներառել տարբեր աղցանների ու սոուսների բաղադրության մեջ: Պարունակում է  օրգանիզմի համար օգտակար տարբեր ճարպեր:

Ձու: Հարուստ է սպիտակուցով, քաղցը հագեցնող մթերք է: Հետոզոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր նախաճաշին ուտում են խաշած կամ տապակած ձու, ավելի արագ են նիհարում:

Սաղմոն կամ այլ յուղոտ ձուկ: Հարուստ է օմեգա-3-ով, ինչպես նաև D վիտամինով: Միայն օգտակարություն և ոչ մի գրամ ավելորդ կալորիա:

Բրոկոլի: C և K վիտամիններ, երկաթ ու ֆոսֆոր: Կարելի է ավելացնել աղացնների մեջ:

Ձմերուկ: 92%-ով բաղկացած է ջրից, ինչպես նաև հարուստ է A և C վիտամիններով: Լավ տարբերակ է միջանկյալ սննդի կամ աղացնների համար: