FITNESS

ԴԻԵՏԱ՝ ԸՍՏ ԿՆՈՋ ՏԱՐԻՔԻ

17. 07. 2018

FOTO-1-22

 

Տարիների ընթացքում կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, ուստի  դիետայի ձևը նույնպես պետք է փոխել: Ամեն տարիքի համար կան համապատասխան դիետաներ: Ներկայացնում ենք 30, 40 և 50 ամյա կանանց դիետաները:

 

Ինչպես նիհարել 30-ից հետո: 30 անց կանայք  օրվա ընթացքում պետք է ստանան 2000 կիլոկալորիա: Պետք է օրական նորմա հանդիսացող կալորիականության չափը նվազեցնել 500-ով, ինչն օգնում է շաբաթական նիհարել կես կիլոգրամով: Քաշը չավելացնելու համար փոքրիկ խորամանկություններից մեկը նախքան սնվելը խնձոր ուտելն է: Եթե սնունդ ընդունելուց առաջ ուտեք մեկ խնձոր, դա կօգնի 190 կիլոկալորիա քիչ սնունդ ընդունել:

 

Ինչպես նիհարել 40-ից հետո: 40 տարեկանում օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է, հետևաբար նիհարելը բավական չէ գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար: Օրական կալորիականության ընդունումը պետք է նվազեցնել 4-5 %-ով, այսինքն 2000 կիլոկալորիա նորմայից 80-100 կիլոկալորիա նվազեցնել: Որպեսզի օրգանիզմը աստիճանաբար վարժվի քիչ կալորիականությանը, հյութերի փոխարեն խմեք սովորական ջուր կամ ոչ քաղցր թեյ: Դա կօգնի 100-150 կիլոկալորիայով նվազեցնել օրական նորման:

 

Ինչպես նիհարել 50-ից հետո: 50 անց կանանց համար կիլոկալորիաների օրական  նորման 1800 է: Այդ տարիքում նիհարելու համար պետք է սահմանել խիստ սննդակարգ: Եթե այն չպահպանվի և սնունդն անկանոն ընդունվի, ապա ինսուլինի և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կավելանա, ինչն էլ հանգեցնում է ճարպային կուտակումների: 50 անց կանանց համար լավ այլընտրանքային դիետայի տեսակ են սոյաի մթերքները: Կաթը և միսը փոխարինելով սոյաի փոխարինիչով հնարավոր է դանդաղ, բայց վստահորեն ազատվել ավելորդ քաշից: