ԴԵՏՈՔՍ ԿՈԿՏԵՅԼ, ՈՐՈՎ 2 ՕՐՈՒՄ ԿՎԵՐԱՑՆԵՍ ՈՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԸ

resize-20

 

Մաքրելով օրգանիզմը տոկսիններից, դուք ոչ միայն կլավացնեք դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը, այլ նաև որովայնը տեսանելի կերպով ավելի ձիգ ու նիհար կդառնա: Ըստ այս մեթոդի՝ դրա համար 2 օր ժամանակ է պահանջում:

 

2 օրվա ընթացքում պետք է  սնվել սովորականի պես՝ բացառելով միայն գազավորված ըմպելիքներ, քաղցր ու խմորային ուտեստներ: Օրը պետք է սկսել ու ավարտել հատուկ դետոքս-կոկտեյլներով, որոնք կարող ես պատրաստել ինքնուրույն:

 

Առավոտյան դետոքս-կոկտեյլ

Մեկ բաժակ ջուր, մեկ ճաշի գդալ մեղր, կես թեյի գդալ աղացած իմբիր, կես թեյի գդալ աղացած դարչին, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ:

2539918759

 

Պատրաստման եղանակ

Եռացնել ջուրը: Խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել եռացած ջուրը: Թողնել, որ սառչի: Խմել ամբողջությամբ՝ միանգամից, այն ժամանակ, երբ ըմպելիքը սենյակային ջերմաստիճանին մոտ կլինի:

92c8f5b6f244b6027376d4d8696674c3_fitted_740x0

 

Երեկոյան դետոքս կոկտեյլ

Երկու լոլիկ, մեկ պճեղ սխտոր, երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ, մեկ բաժակ ջուր:

SHG5NjmD9b0

 

Պատրաստման եղանակ

Բոլոր բաղադրիչները հարելբլենդերով, լուծել ջրով և խմել քնելուց առաջ: Կարելի է խմել ինչպես միանգամից, այնպես քիչ-քիչ, բայց կարևորը՝ դրանից հետո այլևս մի սնվեք:

detoks-smuzi