FASHION

ԴԵՆ ՆԵՏԻՐ ԱՅՍ 5 ՏԵՍԱԿ ՀԱԳՈՒՍՏԸ. ԴՐԱՆՔ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԴ

07. 06. 2018

գլխավոր

 

Բամբակյա բլուզ

Բամբակյա բլուզը փոխարինում ենք ազատ վերնաշապիկով, շապիկով, ինչպես նաև ազատ սվիտերով: Այսպես ավելի ժամանակակից տեսք կարելի է ունենալ:

Բամբակյա բլուզ

 

Կիպ զգեստ

Ժամանակն է խոստովանել՝ կարճ, կիպ զգեստը գեղեցիկ կառուցվածքին բավականին վուլգար է դիտվում, իսկ մյուս բոլոր կառուցվածքներին՝ ծիծաղելի: Փոխարինում ենք դրանք ազատ, ուղիղ զգեստով:

Կիպ զգեստ

Push-up կրծքալ

Սիրո՞ւմ ես ներքնազգեստի ցուցադրություններ, ուրեմն պետք է լավ իմանաս, թե ինչպիսի ներքնազգեստն այլևս նորաձև չէ: Ավելորդ ճոխությունը, ինչպես նաև անհարմարավետությունը անցյալում պետք է թողնել: Այսքան ձիգ ներքնազգեստ կարելի է կրել միայն այն դեպքում, երբ վստահ ես, որ այն քո հագին բնական է նայվում: Փոխարինում ենք այն բրալետով. սա փափուկ կրծքալի ու կարճ շապիկի միքս կարծես լինի:

Push-up կրծկալներ

Մինի կիսաշրջազգեստ

10 տարի առաջ այսպիսի կիսաշրջազգեստը կարող էր դասական համարվել, բայց ոչ այսօր: Սեքսուալ քարտուղարուհու ոճը թող անցյալում: Փոխարինում ենք այն ծնկից ներքև կիսաշրջազգեստով՝ համադրելով այն վերնաշապիկով  կամ օվերսայզ սվիտերով: Կերպարը կարելի է լրացնել կեդերով կամ այլ սպորտային կոշիկներով:

Մինի կիսաշրջազգեստ

Ոչ բնական կաշվից կոշիկներ

Փոխարինում ենք դրանք կեդերով, սանդալներով կամ կիսաճտքավոր կոշիկներով:

Ոչ բնական կաշվից կոշիկներ