FITNESS

ԴԵՄՈԼԻ ԴԻԵՏԱՆ. 4 ՕՐՈՒՄ ԿԿՈՐՑՆԵՔ 2-3 ԿԳ

12. 10. 2018

compressed-691983a9-b2e6-45b6-8fa7-2923470713beclean-eating-7-tipps-um-gesund-abzunehmen-312369-3x2-n

Այս դիետայի հեղինակը շվեյցարացի հայտնի դիետոլոգ բժիշկ Դեմոլն է: Այն  նախատեսված է  4 օրվա համար,  առաջարկում է անսահմանափակ քանակությամբ բանջարեղենի և մրգերի օգտագործում՝ մի շարք այլ մթերքների հետ:   Սննդակարգը ցածր կալորիական է, որի օգնությամբ 4 օրվա ընթացքում կարելի է ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից։ Դեմոլն իր դիետան խորհուրդ է տալիս կիրառել տարեկան 4 անգամ՝ տարբեր սեզոնների։ Օրվա ընթացքում մաքուր ջրի (2-3լ) անսահմանափակ օգտագործումը պարտադիր է։

- բժիշկը խորհուրդ է տալիս 4-անգամյա սննդի ընդունում

- օրվա ընթացքում կարելի է ընդունել ցանկացած քանակությամբ մրգեր և բանջարեղեն

- մաքուր ջրի օգտագործման օրական չափը ամենաքիչը՝ 2 լիտր է։

ԴԻԵՏԱՅԻ ԱՄԵՆՕՐՅԱ  ՄԹԵՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

- 200-300 գ անյուղ միս (խաշած կամ շոգեխաշած) կամ ձուկ

- 2 ձու, 2 բաժակ յուղազրկած կաթ

- 50 գ շաքարավազ (7 գդալ)

- 50 գ յուղազրկած կաթնաշոռ

- 100-150 գ սև հաց

- 100 գ կարտոֆիլ կամ հրուշակեղեն

 50 գ կարագ