ԴԱՐՁԻՐ INSTAGRAM-Ի ԱՍՏՂ. 7 ԱՆՎՃԱՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՈՆՔ ԷՋԴ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՐՁՆԵՆ

Եթե օգտվում ես Instagram-ից, ապա պետք է գեղեցիկ, վառ ու օրիգինալ էջ ունենաս: Ահա 7 պետքական, մեծ պահանջարկ ունեցող ու անվճար ծրագրեր, որոնք պարտադիր պետք է ունենալ:

 

VSCO

Լուսանկաների մշակման ամենահայտնի ծրագրերից մեկն է: Այստեղ կարելի է փոխել լուսանկարի ինչպես ստանդարտ պարամետրերը (կոնտրաստ, լույս), այնպես էլ բազմաթիվ ֆիլտրեր կիրառել: Բացի դա, հնարավոր է նաև ուղղել մաշկի գույնը: Պարզապես էքսպերիմենտներ արա ու ստացիր հիանալի ու օրիգինալ լուսանկար: Բացի դա, VSCO-ն ունի լուսանկարիչների մեծ խումբ, ովքեր հրապարակում են իրենց լուսանկարները  #vsco հեշթեգով:

vsco

 

Snapseed

Այս ծրագիրը հարմար է ընտրովի կորեկցիայի առումով: Այսինքն կարելի է փոխել ոչ միայն լուսանկարի պարամետրերն ամբողջովին, այլ նաև դրա առանձին հատվածները ևս: Սա շատ հարմար է, եթե լուսանկարը, օրինակ, մի մասում ավելի լուսավոր է, քան պետք է:

Snapseed

 

Retouch

Այս ծրագրի օգնությամբ կարող ես լուսանկարին քո ուզած տեսքը տալ, այսինքն, եթե լուսանկարվել ես ու կադրում, օրինակ, անցանկալի մարդիկ կամ առարկաներ են հայնտվել, ապա այս հեշտությամբ կարող ես վերացնել դրանք:

Retouch

 

Unum

Եթե որոշել ես հայտնի insta-blogger դառնալ, ապա պետք է մտածես էջիդ ընդհանուր տեսքի մասին: Ծրագիրը կօգնի քեզ դասակարգել լուսանկարներն այնպես, որ էջիդ այցելուների համար հետաքրքիր ու գեղեցիկ լինի:

Unum

 

Boomerang

Սա գրեթե բոլորին ծանոթ ծրագիր է: Արա տասնյակ լուսանկարներ մեկ վայրկյանում՝ վերածելով դրանք շարժականների: Հավելյալ առավելությունն այն է, որ այստեղ պետք չէ գրանցվել, պարզապես բեռնիր ու օգտվիր:

Boomerang

 

Layout

Instagram-ի համար ևս մեկ «հարազատ» ծրագիր՝ կոլաժների պատրաստման համար: Պարզ ու ճաշակով, ոչ մի ավելորդ ինֆորմացիա: Կոլաժները կարելի է պատրաստել յուրաքանչյուր ֆորմայով ու չափսով:

v

 

Canva

Canva-ն կօգնի քեզ յուրահատուկ դիզայն ստեղծել Stories-ի և առհասարակ էջիդ լուսանկարների համար: Այս ծրագիր օգնությամբ կարելի է լուսանկարին տեքստ ավելացնել և այլ հետաքրքիր լուծումներ տալ:

Canva