SHOW BISS

ԳՕ’ԶԱԼ. ՍԻՐՈՒՇՈՅԻ ՀԱՐՍԻ ԿԵՐՊԱՐՆ ՈՒ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊԱՐԸ (VIDEO)

16. 09. 2019

69227272_2688765771343738_4598563059118022903_n

Օրերս Սիրուշոն ներկայացրեց իր  «Պռեգոմեշ» ապրանքանիշի գործունեության նորությունները: Երգչուհին թողարկել է «Պռեգոմեշ» ապրանքանիշի հարսանեկան հավաքածուն:

Ինսթագրամյան իր էջում ներկայացված լուսանկարներում Սիրուշոն կրում է հարսի զգեստ ու զարդեր:

«Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»,-լուսանկարներին կից գրել էր երգչուհին` օգտագործելով «#ԹագուհիներիցԺառանգած» հեշթեգը:

70259525_668290990351349_2286889102122457765_n

Եվ ահա, նա ներկայացրել է իր նոր «Գօ’զալ» երգի տեսահոլովակը, որտեղ ներկայանում է հարս կերպարով ու գեղեցիկ պարով:  Երաժշտությա հեղինակը հենց Սիրուշոն է, խոսքերինը` Սայաթ-Նովան:

Հարսանեկան հավաքածուն հարգանքի տուրք է լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր Սայաթ-Նովային, ով իր մուսային անվանում էր «Գոզալ»: