WOMAN

ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 5 ՏԵՍԱԿ և ԴՐԱՆՑ ԳԱՂՏՆԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

09. 10. 2018

large

Ներկայացնում ենք գրկախառնությունների 5 տեսակ, որոնք  իրականում հետաքրքիր նշանակություն ունեն:

Ամուր սեղմում: Այսպես գրկելով միմյանց՝ մարդիկ արտահայտում են իրենց սերն ու կապվածությունը: Առավել հաճախ այդպես գրկախանռվում են մտերիմ մարդիկ:

Երկարատև պահում: Այսպես գրկելով՝ մարդը, կարծես, ասում է, որ նրան ձեր օգնությունն է պետք: Այնպես որ եթե որևէ մեկը ձեզ այդպես գրկում է, ապա փորձեք հոգատար ու ջերմ վերաբերմունք ցույց տալ:

Հետևից: Այս գրկախառնությունը, կարելի է ասել, ամենառոմանտիկներից մեկն է: Այսպես մարդը ցույց են տալիս, որ ունի ձեր կարիքը, ինչպես նաև ցույց է տալիս իր աջակցությունը ևս: Սա, կարծես թե, պաշտպանելու ցանկություն ունենալու մասինէ  խոսում:  

Իրանի շուրջ: Այսպես իրար գրկում են այն մարդիկ, ովքեր իսկապես  սիրում են իրար: Այս ձևով մարդը ցույց է տալիս, որ սիրում ու վստահում է դիմացինին:

Դիմային գրկախառնություն: Սա այն դեպքն է, երբ մեկը նստած է զուգընկերոջ կոնքերին և ոտքերով գրկում է նրա իրանը: Երկուսն էլ գրկում են իրար ձեռքերով: Սա խոսում է այն մասին, որ երկուսն էլ վստահում են միմյանց: