WOMAN

ԳՐԱՎԻՉ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 4 ՊԱՐԶ ԿԱՆՈՆ

11. 10. 2018

large_e166b65b8d

Գրավիչ լինելու համար միայն գեղեցիկ դիմահարդարումն ու սանրվածքը չեն օգնի: Հիշեք մի քանի պարզ կանոններ, որոնց մասին հոգեբաններն անդադար խոսում են: Դրանք միայն առաջին հայացքից են պրիմիտիվ թվում, բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուր հանճարեղ բան պարզ է: Այս կանոններն, իրականում, չգրված օրենքներ են հիշեցնում, որոնք կօգնեն ձեզ գրավիչ ու հետաքրքիր լինել:

Մի հարմարվեք ուրիշներին: Միշտ չէ, որ ճիշտ է այն, ինչ ասում է ամբոխը: Մի հետևեք ամբոխի թելադրած բարոյականության, դաստիարակության չափանիշներին: Փորձեք առանձնանալ ձեր տեսակով, բայց հիշեք, որ խոսքը միայն արտաքին տեսքի մասին չէ: Իրականում, արտաքին տեսքի միջոցով յուրահատուկ լինելն ամենահեշտ ճանապարհն է:

Մի զոհեք այն, ինչ կարևոր է ձեզ համար: Տարբեր իրավիճակներ կարող են լինել, երբ ձեզ կթվա, որ զոհելով ձեր սկզբունքները՝ դուք լավ բան եք անում: Իրականում, դա բոլորովին այդպես չէ: Մի մոռացեք ձեր մասին, հիշեք, որ յուրաքանչյուր պարագայում ձեզ հետ մինչև վերջ հենց դուք եք մնում:

Մի վախեցեք փոփոխություններից: Եվ կապ չունի, թե խոսքն ինչխիսի փոփոխության մասին է: Կյանքը կարող է ձեզ այս ափից այն ափը նետել՝ փոխելով ձեր ապրելակերպը, մտքերը, ցանկությունները, կարիքներն ու հնարավորությունները: Մի պայքարեք բնականոն փոփոխությունների դեմ, ընդունեք դրանք և փորձեք նոր բան քաղել նոր իրավիճակից: Կգա մի պահ, երբ կհասկանաք, որ այդ փոփոխությունների արդյունքում դուք ավելի լավն եք դարձել:

Ընդունեք այլ մարդկանց: Բոլորը չէ, որ կկիսեն ձեր մոտեցումներն ու տեսակետները: Մի կռվեք նրանց դեմ: Ընդունեք կամ հեռու մնացեք, բայց մի պայքարեք: Հիշեք, որ յուրաքանչյուր տեսակ գոյության իրավունք ունի: Եվ դուք չէ, որ պետք է որոշեք այլ մարդկանց ճիշտն ու սխալը: Երբ կհասկանաք ու կընդունեք այս միտքը, ավելի խաղաղ ու հավասարակշռված կդառնաք: