FASHION

ԳՈՒՆԱՅԻՆ 4 ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԿԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆԵՆ ՁԵԶ 10 ՏԱՐՈՎ

23. 10. 2018

lll

Գույնը կարող է լիովին փոխել ձեր կերպարը: Որպեսզի հագուստն ընդգծի ձեր առավելությունները և երիտասարդացնի, հարկավոր է ուշադրություն դարձնել գործվածքին, ձևին և, իհարկե, գույնին: Ճիշտ ընտրված երանգները ձեզ ոճային և երիտասարդ տեսք կհաղորդեն:

Երկնագույն երանգներ: Բաց երկնագույնի, սպիտակի և կապտամանուշակագույնի համադրությունը իդեալական գունային ներդաշնակություն են ստեղծում: Այս կերպարը կարելի է լրացնել սև աքսեսուարի կամ կոշիկի միջոցով՝ պահպանելով հավասարակշռությունը: Այս սեզոն նորաձև է ծաղկային պրինտը, այնպես որ այդպիսի տաբատները ոճային և կրեատիվ լուծում կարող են լինել: Կերպարը թեթև ու կանացի է ստացվել:

orig-12

Նրբություն: Սա նուրբ և թարմ կերպար է, որը կարող է ձեզ երիտասարդացնել մի քանի տարով: Լավանդայի, երկնագույնի, սպիտակի և բեժի համադրությունը կօգնեն անմոռանալի հանդերձանք ստանալ: Այս գույները ոչ թե պարզապես համադրվում, այլ լրացնում են իրար: Ընտրեք կանացի ուրվագծեր և թեթև գործվածքներ, որոնք ավելի կընդգծեն ձեր առավելությունները:

orig-1-2

 Վարդագույն և դենիմ: Կապույտ դենիմը հիանալի համադրվում է նուրբ վարդագույն երանգների, ինչպես նաև սպիտակ գույնի հետ: Այս աշուն համարձակ քայլի գնացեք՝ ձեռք բերելով վարդագույն ոճային վերարկու:  Այս գույնն արդեն վաղուց դադարել է վատ ճաշակի ցուցանիշ համարվել: Այլ երանգների հետ ճիշտ համադրության դեպքում, այն ներդաշնակ տեսք ունի:

orig-2-2

Աշնանային տրամադրություն: Այս կերպարը պարզապես հագեցած է սեզոնի մթնոլորտով ու տրամադրությամբ՝ հարմարավետ մուգ նարնջագույն, խոր կանաչ և թեթև բեժ: Այս գույները հիանալի համադրվում են կերպարի բաղկացուցիչ մասերը կազմող տաբատի ու պիջակի դեպքում: Հանդերձանքը կարելի է լրացնել սև գոտու օգնությամբ:

orig-3-1