VIDEO

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ DAILY MAIL-ՈՒՄ (VIDEO)

02. 08. 2018

942465

 

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը: Նշենք, որ Գոհար Ավետիսյանը հայտնի է դիմահարդարման միջոցով կանանց զարմանալիորեն կերպարանափոխելով:

 

Պարբերականը ներկայացրել է հայուհու կատարած աշխատանքի արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:

 

Կնոջ դիմահարդարումը Ավետիսյանը կատարել է նրա ծննդյան օրը՝ վերջինիս որդու խնդրանքով՝ որպես նվեր: Դիտեք, թե ինչպես է կինը զարմանում վերջնական տեսքից ու չի կարողանում զսպել արցունքները:

 

Նշենք, որ  Գոհար Ավետիսյանը Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունի: