SHOW BISS

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐՈՎ և ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՄԲ (PHOTO)

20. 09. 2018

collage

 

Մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ժամանել է Երևան: Գոհարը Ռուսաստանում ամենահայտնի բյութի-բլոգերն է։ Նրան Instagram-ում հետևում է ավելի քան հինգ միլիոն բաժանորդ, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

 

Այս անգամ Գոհարն իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ ներկայանալով հայկական դրոշի եռագույն դիմահարդարմամբ ու տարազի տարրերով:  Նա լուսանկարին  կից գրել է . «Բարի գալուստ Հայաստան: Աչքերիս ստվերաներկի գույները ծանո՞թ են»:

40332865_413023836195679_8100041133439308955_n

 

Մյուս լուսանկարին կից նա խորհուրդ է տվել չընդօրինակել ոչ ոքի. «Եվ նույնիսկ այն  բանից հետո, երբ հասարակությունը չի ընդունում մեզ մեր առանձնահատկություններով, մենք գտել ենք ուժ՝ այդ ամենից բարձր լինելու և շարունակելու համար: Մի ընդօրինակեք հասարակությանը, եղեք այնպիսին, ինչպիսին կաք, հպարտացեք ձեր առանձնահատկություններով և հիշեք՝ քո առանձնահատկությունները քո հնարավորություններն են»:

41405322_2100194780004559_470711954048049741_n