ԳՈԱ` ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ

7

Գոան զարմանալի վայր է, որ հիմնականում նախատեսված է նորապսակների, ծովային արկածների և հանգստի համար: Գոան Հնդկաստանի ամենափոքր պետությունն է: Այն նման չէ մնացած Հնդկաստանին և հանդիսանում է հիմնական և ամենատարածված հանգստյան գոտին: Գոայի ափերին կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ հարող եք համտեսել թարմ ծովամթերքներ: Գոան նաև հայտնի է իր հնդկական, պորտուգալական և հոլանդական մշակույթների խառնուրդով: Այստեղ են գալիս աշխարհի բոլոր կետերից, նաև տեղացիներն են սիրում անցկացնել այստեղ իրենց հանգիստը:

Լողափները հիանալի հնարավորություն են տալիս վայելել ոսկե ավազը, կապույտ ծովը և շքեղ արևը. Բացի լողափներից Գոան ունի նաև մի շարք հայտնի հուշարձանները, այդ թվում` տաճարներ, եկեղեցիներ և պատմական շենքերը: Տուրերը դեպի Հնդկաստան հնարավորություն են տալիս ուսումնասիրել Գոան որպես էկզոտիկ և հետաքրքիր, մրցունակ ուղղություն, շատ մատչելի գներով: Այստեղ ցանկացած նախասիրությունների զվարճանքներ կան, նաև դուք կարող եք պառկել լողափին, ճամփորդել, գնումներ կատարել, ուսումնասիրել կրոնը:

Հարավային Գոա – զբոսաշրջիկները մեկնում են ավելի պասիվ հանգստի համար, այստեղ գիշերային կյանք չկա, արժեքներն ավելի բարձր են,իսկ հյուրանոցներն`ավելի բարձրակարգ:

Հյուսիսային Գոա – մի վայր է, որը կոչվում է երիտասարդների դրախտ: Այստեղ կան բազմաթիվ բյուջետային հյուրանոցներ, երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ, գրեթե կեղտոտ լողափ, բայց գունեղ մթնոլորտ և բազմաթիվ երեկոյան զվարճանքի վայրեր: Այստեղ անցկացրած ամեն մի օրը տոն է:

Գոայի առանձնահատկությունն է համարվում համեմունքների պլանտացիան: Այստեղ դուք ունեք հնարավորություն այցելել վանիլի, մեխակի և հիլի հայրենիք, վայելել կերակրատեսակներ, առատորեն համեմված էկզոտիկ վառ փոշով

Գոայում լայն տարածում ունեն էքսկուրսիաները փղերի և կոկորդիլոսների մոտ: Եվ եթե դուք շփվեք կոկորդիլոսների հետ, կարող եք ոչ միայն մոտենալ նրանց, այլ նաև կարող եք հնդկական նավակով լողալ գետի վրայով և դիպչել փղերին: Զբոսաշրջիկներին ցույց են տալիս, թե ինչպես է փիղը ապրում և ինչ է ուտում:

Եթե Ձեզ գրավում է պասիվ ծովային հանգիստը, ապա ուղևորվեք Գոա` Հնդկական օվկիանոսի մարգարիտ, որը կգերի Ձեզ իր ավազե ափերով, ջինջ օվկիանոսով և անամպ երկնքով:

Նյութը տրամադրել է «Go travel» տուրիստական ընկերությունը