SHOW BISS

ԳՆԱՑԻՆՔ, ԽՈՐՈՎԱԾԸ ՍԱՌՉՈՒՄ Է. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԵՐԵՎԱՆ (VIDEO)

27. 06. 2019

58409538_133975051104109_6366578568796456115_n

Ռուսաստանում բնակվող հայտնի հայերը որոշել են գալ Երևան: Նրանք համացանցում հրապարակում են Հայաստանը ներկայացնում է որպես տուրիստական ճանապարհորդությունների վայր ներկայացնող հոլովակ:

Տեսանյութն ուղեկցվում է հայտնի հայերի մեկնաբանություններով։ Տեսանյութում կարելի է տեսնել շոումեններ Գարիկ Մարտիրոսյանին, Միխայիլ Գալուստյանին, Արարատ Քեշյանին, դերասանուհի Նատալյա Եփրիկյանի,երգչուհի  Քրիստինա Սիին,  Հայաստանի և Ռուսաստանի ժողովդրական արտիստ, Արմեն Ջիգարխանյանին:

Համացանցային ֆլեշմոբը սկսել է Միխայիլ Գալուստյանը, ով ինսթագրամյան իր հետևորդներին  խորհուրդ է տալիս այցելել Երևան: «Դեպի իմ պատմական հայրենիք։ Այնտեղ կհանդիպենք»,- հրապարակումը մեկնաբանել է նա:

Գալուստյանի հրապարակմանը արձագանքել է Գարիկ Մարտիրոսյանը. «Ամառ։ Արեւ։ Հայաստան։ Հանդիպում ենք այնտեղ, սիրելի Միշա Գալուստյան։ Քեզ հետ տար Ժորիկ Վարտանովին։ (Ես չեմ խնդրում, իմ ծանոթներից մեկը՝ Ռուդիկն է շատ խնդրում)»։

Իսկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան նկատում է.  «Պարզ ասած՝ ձեզ արդեն սպասում են, իսկ արդյոք լա՞վ է տիպել սպասել։ Ոչ։ Այդ պատճառով հավաքում ենք ճամպրուկները, գնում տոմսերը և մեկնում, թե չէ խորովածը սառչում է»: