ԳՆԱՀԱՏԵՔ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՍԻՐՎԱԾ ԵՔ

6a5ed6bb1c3a62825068b27f7f439d34

Մարդիկ միասին են, քանի որ ցանկանում են լինել միասին: Ո՛չ պարտավորվածությունը, ո՛չ բարոյականությունը, և ո՛չ էլ պատիվը չեն կապում մարդկանց իրար հետ: Երբ տղամարդը ցանկանում է հեռանալ, նա թողնում է տունը և երեխաներին և ոչ մի արժանապատվություն չի կարող նրան ետ պահել: Անկախ նրանից, թե ինչպիսին եք դուք՝ տգեղ և անհրապույր, կգտնվի մեկը, ով կսիրի ձեզ: Իսկ եթե գեղեցիկ եք և ցանկալի, ապա կգտնվի մեկը, ով կմերժի ձեզ: Երբ ինչ-որ մեկը ձեզ մերժել է, դա դեռ չի նշանակում, որ դուք գրավիչ չեք կամ վատն եք, քանի որ ձեր տղամարդը դեռևս գոյություն ունի և կգտնի ձեզ: Ամեն դեպքում, եթե անգամ դուք միասին եք, հնարավոր է, որ օրերից մի օր բաժանվեք, հետևաբար մի՛ վախեցեք կորցնելուց:

1.Ուրախացե՛ք, որ աշխարհում կա մեկը, ով ձեզ իսկապես սիրում է: Երջանկացրեք նրան, քանի որ այդպես կվերացնեք ցավը և հոգու մռայլությունը:

2.Որքան ավելի շատ սիրեք, այնքան ավելի մնայուն կլինի այն: Երբ սեր տալով ցավ կամ ատելություն եք զգում, ապա նշանակում է, դուք ձեր սիրելիին տալիս եք շոկոլադե թույն: Այս դեպքում հազիվ թե ձեզ երախտապարտ լինեն:

3.Բաց թողե՛ք: Սիրած էակին հանգիստ թողնելը յուրահատուկ տաղանդ է կամ անեծք: Մի՛ կորցրեք ձեր ինքնությունը, մոռացեք վախի մասին, քանի որ նա մի օր անպայման կվերադառնա, բայց ոչ այսօր:

4.Հավատացե՛ք, վստահե՛ք և երախտապարտ եղե՛ք: Մի մտածե՛ք այն մասին, թե ինչ կլինի, այլ մտածեք այսօրվա մասին:

5.Ազատվե՛ք մեռած սիրո ճիրաններից: Հասեք նրան, որ ցանկությունը վերածվի մոլուցքի: Եվ վերջապես, գնահատեք, որ ունեք սիրելու և սիրված լինելու ունակություն: