ԳԻՆՈՎ ԵՎ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԺԵԼԵ

5f0f1b652965bd417f303ff8827b-th-rSc-sd-800x600

Հարկավոր է

կաթ մեկ թեյի բաժակ

շաքարի փոշի 350 գրամ

էսենցիա 0.5 թեյի գդալ

դեղնուց 2 հատ

ժելատին 2 ճաշի գդալ

կաթնաշոռ 300 գրամ

սերուցք 1 թեյի բաժակ

 կարմիր գինի 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ժելատինի վրա եռացրած սառը ջուր լցնել, թողնել մի կես ժամ: Ավելորդ հեղուկը թափել, գոլորշու վրա տաքացնել, չթողնել եռա: Կաթը տաքացնել, դնել գոլորշու վրա, ավելացնել 3 ճաշի գդալ շաքարի փոշի, վանիլի էսենցիան, հարած դեղնուցները և անընդհատ խառնելով եփել: Թողնել գոլորշու վրա այնքան, որ թանձրանա: Խառնել ժելատինի, տրորած կաթնաշոռի, հարած սերուցքի հետ: Զանգվածը լցնել ամանների մեջ, սառեցնել: Գինին խառնել մնացած շաքարի փոշուն, եփել, մինչև թանձրանա: Ափսեի մեջ լցնել գինու քաղցրահյութը, վրան դնել դոնդողը և զարդարել մրգերով: