SHOW BISS

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ 6 ՆՈՐԱՁև ԶԳԵՍՏ, ՈՐ ԿՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ (PHOTO)

15. 03. 2019

glx

Գարունն արդեն թելադրում է իր կանոնները: Ժամանակն է թարմացնել զգեստապահարանդ` հրաժեշտ տալով ձմեռային հաստ հագուստներին:

Գարնանն ամենագեղեցիկ կերպարները ստացվում են նուրբ ու կանացի զգեստներով:

Այս սեզոն նորաձև են ամենատարբեր պրինտերը` ծաղկային, վանդակավոր, կետիկներով:

Citrus.am-ը ուսումնասիրել է հայ հայտնիների կերպարներն ու պարզել, թե ինչ զգեստներ են նրանք կրում գարնանը:

Մեր հավաքածուհի հերոսուհիները հիմնականում նախընտրում են ծաղկային պրինտ:

Առաջարկում ենք ոգեշնչվել նրանց կերպարներով:

Նազենի Հովհաննիսյան: Նազենին գիտի` ինչպես կանացի տեսք ունենալ: Այս անգամ դերասանուհին նախընտրել է կարմիր գույնը, որն, ի դեպ, շատ է սիրում: Սպիտակի ու կարմիրի համադրությունը միշտ է գեղեցիկ:

nazeni

Մարթա Կիրակոսյան: Մարթան ևս տաք գույներ է նախընտրել: Գարնանային այս թեթև զգեստը համադրելով լայն գլխարկի հետ` երգչուհին ստացել է ոճային կերպար:

marta

Իննա Խոջամիրյան: Գարնանային թեթև կերպար կարելի է ստանալ նաև սև ու սպիտակի դասական համադրությամբ: Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ընտրել է կետիկներով լուծում` լրացնելով կերպարը կարմիր բարձրակրունկներով ու շրթներկով:

inna

Աստղիկ Սաֆարյան: Առօրյա ոճային կերպար ստանալու համար հետևիր Աստղիկ Սաֆարյանի օրինակին: Երգչուհին կրում է սպորտային երկար զգեստ` համադրելով դրանք կեդերի ու ակնոցների հետ: Աստղիկն, ի դեպ, շատ է սիրում ակնոցներ: Հետաքրքիր ու կրեատիվ լուծում է նաև զգեստի գրությունը:

astghik

Մարինկա Խաչատրյան: Կանացի, նորաձև ու ոճային. Մարինկա Խաչատրյանի կերարը այսպես կարելի է բնութագրել: Ընտրիր ամենավառ ու համարձակ պրինտերը:

marinka

Ադրիանա Գալի: Նուրբ ու աղջկական կերպար ստանալու համար կարող ես ուշադրություն դարձնել Ադրիանա Գալիի ընտրությանը: Ի դեպ, այս տարի շատ նորաձև են նաև գլխի աքսեսուարները:

adriana