ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՄԱԴՈՆՆԱՅԻ ՖԻԹՆԵՍ-ՄԱՐԶԻՉԻՑ

Madonna-Diet-Fitness-Secrets

Մադոննայի մարզիչ Թրեյս Անդերսը առաջարկում է մարզումների տեխնիկայի հետևյալ խորհուրդները, որոնք օգտակար կլինեն բոլորին՝ Ձեր ամենօրյա գրաֆիկում ժամանակ հատկացրեք վարժությունների համար, որոնք պետք է կանոնավոր լինեն:

1.Մարզվելու ընթացքում տարբեր փորձարկումներ արեք, որպեսզի այն ձեզ ձանձրույթ չպատճառի:

2.Ձեր հագուստը պետք է լինի վառ և գեղեցիկ՝ ճիշտ տրամադրություն ստեղծելու համար:

3.Մարզվելու ընթացքում միացրեք սիրելի երաժշտությունը և ամեն նոր մեղեդու տակ նոր վարժություն կատարեք:

4.Մի՛ մոռացեք վազքի և ոտքերի վարժությունների մասին: Մադոննան կրկնում է նույն վարժությունը 100 անգամ, շաբաթական 6 օր մեկ ժամ:

5.Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ՝ ձեռքերը ներքև պահած: Խորը շունչ քաշեք և ձեռքերը կամաց-կամաց բարձրացրեք:

6.Կանգնեք այնպես, որպեսզի կրունկերը դիպչեն իրար, իսկ ոտքերը՝ ոչ, ապա ուղղեք մեջքը և կռացեք այնքան, որքան կարող եք:

7.Հատակին պառկեք՝ ձեռքերը թողած մարմնի երկայնքով: Այնուհետև դանդաղորեն բարձրացրեք ոտքերը 90 աստիճանով, ապա նորից հին դիրքին վերադարձեք: Այս դեպքում պետք է մարմինը և ոտքերը թեք չլինեն, այլ ուղիղ:

8.Մյուս վարժությայն ժամանակ պառկեք հատակին՝ ձեռքերը գլխի տակ: Միաժամանակ բարձրացրեք ձեռքերը և ոտքերը այնպես, որ դիպչեն միմյանց: Ոչ մի դեպքում չթեքեք ոտքերն ու ձեռքերը: