PHOTOSHOOT

ԳԱԼՈՎ «ԼԻԿԱ» ՍՏՈՒԴԻՈ` ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿԳՏՆԻ ՈՐԱԿ ՈՒ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎԱԾ. «ԴԵ, ՊԱՏՄԻՐ»` ԼԻԿԱ ՀԱԿՈԲՅԱՆ

03. 09. 2019

iny

Գեղեցիկ սանրվածքն ու ոճային look-ը յուրաքանչյուր աղջկա այցեքարտն են համարվում: Իսկ երբ պատրաստվում ես հերթական ֆոտոսեսիային, պրոֆեսիոնալ մոտեցումը պարտադիր է:

«Դե, պատմիր» նախագծի շրջանակներում այս անգամ այցելել եմ Կիևյան 18 հասցեում գտնվող «Լիկա» ստուդիո-սրահ և դուրս եկել այնտեղից կերպարանափոխված: Նոր սանրվածք, նորաձև makeup և ոճային հագուստներ. էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար:

«Լիկա» ստուդիո-սրահը իր հաճախորդներին առաջարկում է հիանալի տարբերակ. այստեղ թե՛ կգեղեցկացնեն ձեզ, թե՛ կօգնեն ընտրել նորաձև հագուստներ:  Իմ նոր ֆոտոսեսիայի look-երն ընտրված են հենց սրահում առկա հավաքածուից: 

Այժմ առաջարկում եմ ծանոթանալ «Լիկա» ստուդիո-սրահի հիմնադիր-տնօրեն, վարսահարդար-ոճաբան Լիկա Հակոբյանի հետ հարցազրույցին: 

chors

 -Լիկա, որքա՞ն ժամանակ է գործում «Լիկա» ստուդիո-սրահը և ինչպե՞ս առաջացավ սրահում նաև հագուստի հավաքածու ներկայացնելու գաղափարը:

-«Լիկա» ստուդիոն գործում է արդեն 15 տարի: Մինչ սեփական սրահն ունենալը, ես աշխատում էի այլ վայրում: Մինչ հագուստի հավաքածու ներկայացնելը, մեզ մոտ գործում էր նաև կարի սրահ: Այն, սակայն, գործեց 2 տարի, որովհետև ինձ համար շատ դժվար էր: Ես ինքս դիզայներ չեմ, բայց կային գաղափարներ, որոնք կարելի էր կյանքի կոչել: Շատ մեծ խնդիր է գտնել այնպիսի դերձակ, ով լավ մասնագետ լինելուց բացի, նաև կունենա պատասխանատվության զգացում: Այդ պատճառով էլ ես դադարեցրի կարի սրահի գործունեությունը: Այժմ որոշվեց ստեղծել այս փոքրիկ անկյունը, որը հետագայում, իհարկե, կընդլայնվի: Մեզ մոտ գալով՝ կարելի է ունենալ ընդհանուր գեղեցիկ տեսք:

-Իսկ ինչպիսի՞ հագուստ է գերակշռում հավաքածուում, գնային ի՞նչ սանդղակ է գործում:

-Մեզ մոտ առկա են այնպիսի հագուստներ, որոնք ես, օրինակ, մեծ հաճույքով կկրեմ: Ես շատ եմ սիրում ինչպես պաստելային, այնպես էլ համարձակ գույներ: Սիրում եմ երկար զգեստներ, ոճային հագուստներ: Մեզ մոտ բարձրորակ հագուստ է՝ միջին գներով:

mek

-Առանձնացրու 3 առավելություն, որոնց շնորհիվ հաճախորդները պետք է ընտրեն հենց «Լիկա» ստուդիո-սրահը:

-Առաջին հերթին, այստեղ որակ կա: Ես և իմ աշխատակիցները  պատասխանատու ենք մեր  հաճախորդների առաջ:  Երկրորդ հերթին, նաև գեղեցիկ կհագնվեն, իսկ երրորդ հերթին՝ հաճելի ժամանակ կանցնկացնենք միասին:

-Պատմիր մի փոքր քո անցած ճանապարհի մասին, ինչպե՞ս որոշեցիր ընտրել վարսահարդար-ոճաբանի մասնագիտությունը:

-Փոքրուց եմ սիրել այս աշխատանքը: Սիրել եմ գեղեցկացնել մարդկանց: Ես այս գործը չեմ դիտարկում որպես բիզնես:  Իմ աշխատանքից հաճույք եմ ստանում: Մազի հետ աշխատելու ժամանակ ինձ համար կարևոր է վերջնական արդյունքը, որովհետև ես ընդհանուր կերպար եմ տեսնում: Ի սկզբանե, աշխատել եմ բոլորովին այլ ոլորտում, այլ պլաններ ունեի կարիերայիս հետ կապված, բայց նախկին աշխատավայրիս գործընկերներին էլ էի միշտ գեղեցկացնում: Համարում եմ, որ եթե մարդուն ի վերուստ տրված է որևէ մասնագիտություն, ապա նա գալիս դրան՝ ցանկացած տարիքում: Ավելի լավ է, իհարկե, որ մարդ դա շուտ հասկանա, իմ դեպքում ես հասկանում էի, բայց չէի գտնում ինձ: Մի անգամ մայրս ինձ հարցրեց, թե կյանքում որևէ նպատակ ունե՞մ: Ամաչելով պատասխանեցի, թե ունեմ, հետո նստեցի ու մտածեցի այդ մասին ու հասկացա, որ այդ ժամանակ ես չունեի նպատակ: Ես շատ էի ուզում կայանալ, գտնել ինձ, աշխատում էի մի շատ լավ սրահում, որի տնօրենն ինձ հետ մեծ հույսեր էր կապում, բայց ես դուրս եկա այնտեղից հենց այն նպատակով, որ իմն ունենամ:

ut

-Ի՞նչ ծառայություններ է մատուցում «Լիկա» ստուդիո-սրահը:

-«Լիկա» ստուդիոն մատուցում է գեղեցկության ու խնամքի հետ կապված յուրաքանչյուր ծառայություն՝ վարսահարդարում, մատնահարդարում, կոսմետոլոգիա, էլոս, makeup:

-Իսկ ինչպե՞ս ես կողմնորոշվում մասնագետների ընտրության հարցում:

-Երբ 15 տարի առաջ բացում էի սրահը, մենակ էի: Մեծամտություն չթվա, բայց այս հարցում ես ինքս ինձ համար հեղինակություն եմ, որովհետև գիտեմ՝ որն է լավը: Կյանքի բերումով եկել եմ դրան, իմ աշխատանքից ու հաճախորդներից եմ հասկացել դա, երբ մի հոգի սպասարկվում էր ու նրան հետևում էին հարյուր հոգի: Եթե ինձ որևէ բան դուր է գալիս, ուրեմն դա լավ է, եթե ոչ, ապա՝ ոչ: Շատ պահանջկոտ եմ, բծախնդիր, ինքնաքննադատ: Բոլոր վարսահարդար-ոճաբաններն իմ աշակերտներն են, մյուս մասնագետներին ևս ընտրել եմ՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական որակները: Իմ անձնակազմին դիտարկում եմ որպես իմ ընտանիք:

hing

-Լիկա, այսօր շուկայում մեծ մրցակցություն կա, գրեթե յուրաքանչյուր քայլափոխի տարբեր սրահներ են գործում: Ինչպե՞ս եք այդ առումով դիմանում մրցակցությանը:

-Առողջ մրցակցությունը լավ բան է, բայց երբեք կյանքում դրա մասին չեմ մտածել: Երբ ես նոր էի բացում սրահը, այն գտնվում էր քաղաքի լավագույն սրահների կողքին, որոնք շատ հայտնի էին: Մի քանի տարվա փորձ ունեի, պարզապես այնքան վստահ էի իմ ուժերին, որ չեմ մտածել երբեք դրա մասին: Բոլորն ինձ հարցնում էին՝ չե՞ս վախենում այստեղ բացել սրահ… Ինձ դա երբեք չի հետաքրքրել: Գուցե դա ճիշտ չէ, որովհետև մրցակցությունը ստիմուլ է տալիս: Ես չեմ սիրում լինել  էպիկենտրոնում, այդ ամբողջ աղմուկն իմ մասին չէ՝ սեմինարներ, ֆուրշետներ: Ժամանակին, երբ 5 տարբեր գույներ իրար խառնելով, ներկի համադրություն ստանալը նորություն էր ու շատ դժվար, ես անում էի դա, բայց կրկին չէի մատուցում ինձ: Համարում եմ, որ դա սխալ է, բայց եթե նորից նույն ճանապարհն անցնեի, նույնը կանեի: Ժամանակին որևէ բանի հասնելու ու որակ ապահովելու համար մենք մեծ ջանքեր էինք ներդնում:

erku

Հայերի հաստ մազերի որակը հաշվի առնելով՝ շատ էինք աշխատում անվնաս գունաբացելու, գրագետ, այլ ոչ թե ժանգի երանգ ստանալու համար: Մեկ էլ հանկարծ  եկավ նոր տենդենց, որը կոչվում է օմբրե: Դա չստացված գործ էր, որը Ջեյ Լոն և շատ այլ աստղեր նորաձև դարձրին: Այսօր  ամեն երկրորդ աշակերտ կարող է ստանալ այդ ժանգը ու դա համարվում է լավ աշխատանք: Հենց դրանով է բարդացել մեր աշխատանքը, այսինքն այսօր այն դարձել է «յոլա գնալու» : Այսօրվա լավ մասնագետները չեն անցել այն դպրոցը,  որ տարբերեն որակյալն անորակից: Ես չեմ խոսում բոլորի մասին, իհարկե,  կան ի վերուստ տրված մարդիկ,  ովքեր  իրենց կյանքով ստեղծագործող են, մյուսները հիմնականում կատարողներ են, իսկ այդ կատարողների ժամանակը շատ կարճ է: Մեր մասնագիտության հիմնական խնդիրը հաճախորդի մազերի որակն ապահովելն է: Իսկ շատ սրահներ «սնկի նման»  աճում են, քանի որ մարդիկ տեսնում են, որ մեկը կարող է, մտածում են՝ գումար ունեն ու իրենք էլ են կարող: Բայց «սնկի նման» աճած այդ  սրահները նույն կերպ էլ փակվելու են, որովհետև հաճախորդը հիմար չէ ու գիտի, թե որն է որակը:

vec

-Հետաքրքիր է, այս տարի ինչպիսի՞ սանրվածքներ ու մազերի երանգներ են  թրենդային:

-Կան գույներ, որոնք կապ չունեն նորաձևության հետ: Պետք է հաշվի առնել, որ եթե բաց գույնի մազ է, ապա պետք է ունենա բեժի, կրեմագույնի գրագետ ու հարուստ երանգ: Եթե, օրինակ, շոկոլադ է, ապա պետք է ունենա հենց շոկոլադի քաղցրության գույն: Սանրվածքը ևս պետք է մարդուն համապատասխանի: Կարծում եմ,  մասնագետն այնպես պետք է աշխատի մազի վրա, որ այն բնական տեսք ունենա, որպեսզի  չերևա,  որ շատ  գործողություն է կատարված:

-Լիկա, այսօր շատ է խոսվում, որ հայուհիները միանման են դարձել: Ո՞նր է ըստ քեզ, հայ աղջիկների ամենամեծ թերությունը, ի՞նչ կուզեիր վերանար:

-Կուզեի վերանար մազի սև ներկը: Միակ մարդը, ում սև մազերը համապատասխանում էին, Մոնիկա Բելուչին էր: Նա էլ ընթացքում բացացրեց: Կուզեի, որ հայ աղջիկները սև գույն չներկեին իրենց մազերը: Եվ շատ կարևոր են հոնքերը: Ինձ համար, օրինակ, հոնքերն ավելի կարևոր են, քան մազերը: Մեր աղջիկները, թեկուզ փոփոխված տեսքով, շատ են սիրունացել: Ես չեմ խոսում ծայրահեղությունների մասին, իհարկե: Այսօր մեր աղջիկներն օգտվում են կոսմետոլոգիական ծառայություններից, ինչը ես ողջունում եմ: Կարևորը գեղեցիկ ու ոչ էժանագին տեսք ունենալն է:

ereq

-Որպես իր բիզնեսը զրոյից սկսող կին՝ ի՞նչ խորհուրդ կտաս հայ կանանց, աղջիկներին, ովքեր ուզում են որևէ բանի հասնել:

-Ես խորհուրդ կտամ, որ մեր հայ աղջիկները ավելի վաղ տարիքում ինքնուրույն կողմնորոշվեն ՝ ի՞նչ են ուզում, այլ ոչ թե անեն այն, ինչ ուզում են նրանց ծնողները: Մարդ պետք է անի այն, ինչ իրենն է: Չկա այնպիսի մարդ, ով չունի իրենը: Կան մարդիկ, ովքեր նստում ու քննադատում են բոլորին, բայց իրականում իրենք ոչինչ չեն անում:

-Իսկ ո՞րն է այս փուլում քո  գերնպատակը, ինչի՞ ես ձգտում:

-Այժմ նոր ու շատ հետաքրիքր նպատակ ունեմ, որի փակագծերը դեռ շատ չեմ ուզում բացել: Միայն կասեմ, որ հիանալի նորությամբ ենք հանդես գալու: Մտածում եմ ընդլայնվելու մասին, դա պարտադիր է: