ԳԱԳԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ

IMG_14276Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Citrus Studio»-ն հայտարարել է ակցիա՝ ձեր փոքրիկի ուրախ առիթի համար: Պատվիրելով CANDY BAR (քաղցր սեղան)՝ ակցիայի շրջանակներում դուք կստանաք նվեր: Մեր պրոֆեսիոնալ լուսանկարիչը կլուսանկարի օրվա ուրախ միջոցառումը: Եվ ամենակարևորը, որ ձեր փոքրիկի տոնական լուսանկարները կտեղադրվեն ամենապոզիտիվ ու գունավոր Citrusblog.tv կայքում:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում փոքրիկ Գագիկի ուրախ առիթը, ով իր ծնողների, քույրիկների և  հարազատների հետ միասին նշում էր իր մեկ ամյակը: Բոլորը շատ գեղեցիկ էին, բարձր տրամադրությամբ և շուրջ բոլորը տիրում էր տոնական մթնոլորտ:

Կանաչ և փիրուզագույն գույներով CANDY BAR-ը, որն իրականացրել էր «Citrus Studio»-ն, համապատասխանեցված էր Գագիկի հագուստի գույներով: Citrusblog.tv-ին ևս ներկա էր այս ուրախ առիթին և ֆոտոռեպորտաժի տեսքով ստորև ձեզ է ներկայացնում Գագիկի մեկ ամյակը: Սիրով  ևս մեկ անգամ շնորհավորում ենք Գագիկին՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն և հաջողություններ:

Հիշեցնենք, եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխայի ուրախ առիթը ևս լուսաբանվի, ապա պատվիրեք CANDY BAR` «Citrus Studio»-ից:

Մանրամասների համար զանգահարել՝ (091)481752: