FITNESS

ԲՐՆՁՈՎ ԴԻԵՏԱ. 3 ՇԱԲԱԹՈՒՄ ԱԶԱՏՎԻՐ 7 ԿԳ-ԻՑ

02. 06. 2018

b612427dԲրնձով դիետան մշակվել է դեռ 1939թ-ին՝ նպատակ ունենալով իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի նվազեցմանը, սկսել է օգտագործվել նաև այդ նպատակով։ Միայն մեկ նրբություն կա. Հարկավոր է օգտագործել սև բրինձ:

 

Նախաճաշ։

Մեկ բաժակ բրինձը պատրաստեք ջրով՝ առանց աղի ու շաքարի։ Համը լավացնելու համար կարող եք մի փոքր կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ ավելացնել։ Նշենք, որ ամբողջ դիետայի ընթացքում նախաճաշը մնում է նույնը։

 

Ընդմիջում։

Միրգ՝ ըստ ցանկության, բայց սահմանափակ քանակով։

 

Ճաշ առաջին մեկ շաբաթվա ընթացքում

1 բաժակ բրինձ, 1 բաժակ լոբի, ոլոռ կամ ոսպ, մի կտոր սև հաց։

 

Ընթրիք՝ առաջին մեկ շաբաթվա ընթացքում

1 բաժակ բրինձ և 150 գրամ անյուղ խաշած միս՝ հավի կամ հնդկահավի կրծքամիս կամ ձուկ։

 

Ճաշ՝ երկրորդ շաբաթվա ընթացքում

1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։

 

Ընթրիք՝ երկրորդ շաբաթվա ընթացքում

1 բաժակ բրինձ և մի կտոր սև հաց։

Իսկ ահա երրորդ շաբաթվա ընթացքում հետևեք նույն սննդակարգին, ինչ առաջին շաբաթվա ընթացքում։ Ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում կարող եք նաև կաթնամթերք օգտագործել։