ԲՐԻՏԱՆՈՒՀԻՆ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒ ՀԵՏ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՈՐՋ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ՝ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՈՒՆԻՑ 5 ԺԱՄ ՀԵՏՈ

4D44D7E900000578-5848685-image-a-1_1529073725289

 

Այս զարմանալի, բայց բարի ու գեղեցիկ պատմությունը օրերս տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Կոնգլթոն քաղաքում: 27-ամյա Էմիլի Չելլը հանկարծակի սկսված ծննդաբերական ցավերի պատճառով պետք է բաց թողներ իր քրոջ հարսանիքը, բայց արդյունքում ուշացել է արարողությունից ընդամենը 10 րոպե և նույնիսկ բերել իր հետ նորածին որդուն:

4D44D47900000578-5848685-image-a-3_1529073740796

 

Էմիլիի քույրը ամուսնացել է հունիսի 9-ին: Հարսանիքից մի քանի ժամ առաջ, որը պետք է սկսվեր 12:45-ին, բրիտանուհու մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել: Արդյունքում, հյուրանոցից, որտեղ Էմիլին մնում էր ամուսնու հետ, նրանք գնացել են ոչ թե միջոցառմանը, այլ ծնդդատուն:

4D44D6C600000578-5848685-image-m-13_1529074193873

 

Փոքրիկը որոշել էր լույս աշխարհ գալ նախատեսվածից 3 շաբաթ շուտ: Սակայն բրիտանուհին երազում էր տեսնել, թե ինչպես է իր քույրն ամուսնանում և ողջ ընթացքում միայն այդ մասին էր մտածում: Նա անընդհատ կրկնում էր բժիշկներին, թե ինչպես է ուզում տեսնել քրոջ հարսանիքը: Արդյունքում  բժիշկները խոստացել են թույլ տալ Էմիլիին դուրս գալ հիվանդանոցից, եթե երեխան ծնվի մինչև առավոտվա ժամը 7-ը: Նրա որդին ծնվել է ժամը 7:10-ին:

4D44D73600000578-5848685-image-a-9_1529073789204

 

Ծննդաբերության ընթացքում Էմիլիի մոտ որևէ խնդիր չի առաջացել: Ավելին, նա ու երեխան իրենց հիանալի էին զգում: Ադրյունքում բրիտանուհին համոզել է բժիշկներին, և նրանք դուրս են գրել նրան՝ նորածին որդու հետ: Էմիլին հասցրել է գնալ զգեստի հետևից, կարգի բերել իրեն ու գնալ հարանիքի՝ ուշանալով ընդամենը 10 րոպե: Երջանիկ բրիտանուհին ամուսնու ու որդու հետ մի լավ ուրախացել է, նա եղել է հարսնաքրոջ դերում:

4D44D69E00000578-5848685-image-a-2_1529073733479

 

Նորապսակները տեղական ԶԼՄ-երին խոստովանել են, որ Էմիլի արարքը նրանց շոկի է ենթարկել, բայց, այդուհանդերձ, նրանք  ուրախ են եղել տեսնել նրանց՝ նորածնի հետ:

4D44D70E00000578-5848685-image-a-6_1529073767592