SHOW BISS

ԲՆԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 5 ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԴԻՄԵԼ ՊԼԱՍՏԻԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

30. 01. 2019

47253037_1867552033342193_1062134172742234018_n

Ճիշտ չէ պլաստիկ միջամտությունների դիմած հայտնիների քննադատելը. նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում, ուստի իդեալական տեսք ունենալը շատ կարևոր է:

Citrus.am-ը չի պատմելու պլաստիկ միջամտությունների դիմած հայտնիների մասին, մենք որոշել ենք ուսումնասիրել նրանց, ովքեր չեն փոխել իրենց արտաքին տեսքը և ունեն նուրբ ու բնական գեղեցկություն:

Դիանա Մալենկո: Այս ոչ հայկական ազգանբամբ և դիմագծերով հեռուստահաղորդավարուհին միշտ աչքի է ընկել իր արտաքին տեսքով: Ասել, որ Դիանան միայն անուշիկ աղջիկ է, քիչ կլինի: Բացի նուրբ ու գեղեցիկ դիմագծերից, Դիանան նաև յուրահատուկ հմայք ունի: Դիանայի պապիկը ուկրաինացի է եղել։ Պատերազմի ժամանակ հոսպիտալացվել է Հայաստան, որտեղ և ծանոթացել է նրա տատիկի հետ։ Հայրական կողմից նա ուկրաինուհի է, այստեղից է հենց Մալենկո ազգանունը:

diana1

diana2

diana3

Շուշաննա Թովմասյան: Տարիներ առաջ հայկական ամենահայտնի սերիալներից մեկի գլխավոր հերոսուհու կերպարում հանդես եկած Շուշաննան ևս չի դիմել որևէ պլաստիկ միջամտության՝ նախընտրելով պահպանել իր բնական գեղեցությունը: Դերասանուհին նուրբ դիմագծեր ունենալուց բացի նաև նուրբ կազմվածք ունի: Շուշաննան պարզապես մի փոքր փոխել է ոճը՝ հանդես գալով ավելի կանացի կերպարով ու սանրվածքով:

shushan1

shushan2

shushan3

Մադոննա Հարությունյան: Դիզայներ, հեռուստահաղորդավարուհի Մադոննա Հարութունյանը սիրում է վառ կերպարներ ու ոճային լուծումներ: Նա մշտապես հետևում է թրենդներին: Բայց գեղեցկության հարցում Մադոննան բնականության կողմնակից է:

madonna1

madonna2

madonna3

Մարինկա Խաչատրյան: Կապույտ աչքեր, նուրբ քիթ ու գեղեցիկ շուրթեր. Մարինկան իսկապես հիանալի տվյալներ ունի, որոնք նրան է նվիրել բնությունը: Դերասանուհին սիրում է փորձարկումներ անել՝ ներկայանալով տարբեր դիմահարդարումներով ու սանրվածքներով: Դրանք նրան ավելի վառ են դարձնում, սակայն, միևնույն է, նրա կերպարի կարևոր ու բաղկացուցիչ մասը հենց նուրբ դիմագծերն են: Ի դեպ, սերիալներից բացի, դերասանուհին նկարահանվում է նաև տարբեր գովազդներում ու տեսահոլովակներում:

marinka1

marinka2

marinka3

Անի Խաչիկյան: Հայ ամենաբնական ու նուրբ դիմագծերով դերասանուհիներից մեկը, վստահաբար, Անի Խաչիկյանն է: Նա սիրում է կերպարանափոպվել՝ հիմնականում շեշտը դնելով վարսահարդարման ու սանրվածքի վրա:

ani 1

ani2

ani3