ԽՈՀԱՆՈՑ

ԲԻՍԿՎԻՏ՝ «ՈՉՆՉԻՑ». ՆՈՒՅՆԻՍԿ ՁՈՒ ՊԵՏՔ ՉԷ

01. 06. 2018

Sponge-Cake-3Այս բիսկվիտը շատ թեթև է ու համեղ, և որ ամենակարևորն է՝ հեշտ է պատրաստվում: Դրա համար պատրաստման
համար շատ քիչ բաղադրիչներ են հարկավոր:

 
Բաղադրիչներ

 

200գ ալյուր

 
200մլ կեֆիր

 
2 թ/գ փխրեցուցիչ

 
1 թ/գ վանիլին – 1 թ/

 
100 գ շաքարավազ

 
5 ճ/գ բուսայուղ

 
Պատրաստման եղանակը

 
Տաքացնում ենք ջեռոցը մինչև 200 աստիճան: Կաղապարը յուղապատում ենք և շաղ ենք տալիս սպիտակաձավարը: Մաղած ալյուրի մեջ ավելացնում ենք փխրեցուցիչ, վանիլին, խառնում: Կեֆիրը խառնում ենք բուսայուղի հետ, ավելացնում շաքարավազ, խառնում՝ մինչև շաքարավազը հալչի: Ստացված զանգվածը լցնում ենք ալյուրի վրա և լավ խառնում: Հետո արագ լցնում ենք կաղապարի մեջ և թխում 15-20 րոպե: