ԲԵՅՈՆՍԵ, ՔԱՅԼԻ, ՆԱՈՄԻ և ԱՅԼ 5 ԱՍՏՂԵՐ, ՈՎՔԵՐ ԿԵՂԾԱՄ ԵՆ ԿՐՈՒՄ

գլխավոր նկար

 

Աստղերը մեկ գիշերվա ընթացքում կարող են շիկահերից սևահեր դառնալ՝ փոխելով նաև սանրվածքի ձևը: Այս հարցում նրանց օգնում են կեղծամները:

 

Բեյոնսե

Երգչուհին շատ է սիրում  փոփոխել սանրվածքները: Բեմը ոճային փոփոխություններ է պահանջում՝ գույնի և երկարության առումով: Վարսերը չվնասելու համար Բեյոնսեն կեղծամ է կրում, չնայած չի խոստովանում այդ մասին: Ինչևէ, յուրաքանչյուր աղջիկ իր գաղտինքներն ունի:

Բեյոնսե

Ռիհաննա

Ռիհաննան կեղծամները ձեռնոցների նման է փոխում: Մե՛կ նա երկար գանգուրներով է, մե՛կ կարճ սև վարսերով, մե՛կ կարմիր հյուսքերով: Բայց պետք է խոստովանել, որ նրան սազում է յուրաքանչյուր գույն ու սանրվածք:

Ռիհաննա

Լեդի Գագա

Նա իսկապես գլուխ է հանում կեղծամերից: Հասկանալ, թե որն է նրա իրական սանրվածքը, հնարավոր չէ:

Լեդի Գագա

Քեթի Փերրի

Եվս մեկ երգչուհի, ով չի կարող ապրել առանց արտաքին փոփոխությունների: Ինչ վարսերով ասես նա չի ներկայացել հանրությանը՝ սև, սպիտակ, մանուշակագույն, դեղին, կանաչ: Բայց հիմա Քեթին մի փոքր հանգստացել է:

Քեթի Փերրի

Քայլի Ջեններ

Չուտի, չխմի, սանրվածք փոխի. Քայլւն մե՛կ կեղծամ է կրում, մե՛կ արհեստականորեն երկարացնում վարսերը: Գլամուրային կյանքը չի թողնում հանգստանալ, չէ՞ որ պետք է ամեն անգամ զարմանցել, որպեսզի չմոռանան քո մասին:

Քայլի Ջեններ

Քիմ Քարդաշյան

Քիմը մի քանի անգամ ներկել է մազերը՝ դառնալով  շիկահեր: Նա փոխել է նաև դրանց ձևը, օրինակ, կառեն դարձել է մինչև կոնքերը հասնող վարսեր: Սրա համար, միանշանակ, պետք է շնորհակալ կլինել կեղծամներին: Ի դեպ, նա այն քիչ հայտնիներից է, ով բացեիբաց  խոստավանել է, որ կեղծամ է կրում:

Քիմ

Սիարա

Բնությունից Սիարայի վարսերը ալիքվող են և դրանք ուղիղացնելը շատ բարդ է, ուստի վարսերը  չվնասելու համար, երգչուհին նախընտրում է կեղծամ կրել:

Սիարա

Նաոմի Քեմփբել

Նաոմին պաշտում է   lace wigs  կեղծամը, որը միանգամից կպնում է գլխի մաշկին: Ցավոք, նրա վարսերը այնքան էլ լավ վիճակում չեն, այդ իսկ պատճառով  նա գրեթե միշտ կեղծամ է կրում:

Նաոմի