SHOW BISS

ԲԵՅՈՆՍԵՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է՝ ՊԱՏՄԵԼՈՎ ՋԵՅ ԶԻԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

08. 08. 2018

73cf59136f35545878fe0bc05cb56fb5_fitted_740x0

 

Բեյոնսեն instagram-յան իր էջում կիսվել է ամերիկյան Vogue-ի համար արված նոր ֆոտոսեսիայի կադրերով: 36-ամյա երգչուհին հայնտվել է ամսագրի շապիկին և անկեղծ հարցազրույց տվել՝ պատմելով  ամուսնու՝48-ամյա ռեփեր Ջեյ Զիի հետ ունեցած հարաբերությունների մասին:

c09a10441b5337fe11b45f628eb03c26_fitted_740x700

2017թ. հունիսին Բեյոնսեն երկրորդ անգամ մայր է դարձել՝ ռեփերին պարգևելով որդի և դուստր: Աստղը հիշել է իր դժվար ծննդաբերությունը: «Այն օրը, երբ լույս աշխարհ եկան Ռումին և Սեռը, ես գրեթե 100 կգ էի կշռում: Ես ուռել էի տոքսիկոզից, մեկ ամսից ավել անկողնային ռեժիմ ունեի: Իմ ու երկվորյակների առողջությունը վստանգված էր, այդ պատճառով արվեց անհապաղ կեսարյան հատում: Այնուհետև մենք մի քանի շաբաթ անցկացրել ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում».-պատմել է Բեյոնսեն:

ed2c66349b87e611600f133275935f55_fitted_740x700

Երգչուհին նաև խոստովանել է, որ բարդ շրջան է ունեցել Ջեյ Զիի հետ հարաբերություններում, երբ իմացել է նրա դավաճանությունների մասին, բայց կարողացել է ներել ամուսնուն. «Ես դժոխքի միջով են անցել և հետ վերադարձել, և ես շնորհակալ եմ ստացած յուրաքանչյուր սպիի համար»: Երգչուհին նշել է, որ ռեփերը աջակցել է նրան երկրորդ ծննդաբերության ժամանակ և ողջ ընթացքում նրա կողքին եղել:

5c090d62cd82bea722bef91a0ac3ff92_fitted_740x700

Բեյոնսեն հերքել է հերթական հղիության մասին լուրերը.: «Ծննդաբերությունից հետո ես փոքրիկ փոր ունեմ, բայց շտապում եմ ազատվել դրանից: Ինձ դա նորմալ  է թվում: Երբ պատաստ լինեմ, կսկսեմ պարապմունքներս».-հայտնել է երգչուհին:

f502f31db15345cd3def2709d05f42cf_fitted_740x700