ԲԵՅՈՆՍԵԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ 1 ՕՐՈՒՄ 10 ՄԻԼԻՈՆ ԴԻՏՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ (VIDEO)

Հանգստյան օրերին Լոնդոնում Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց համերգի ժամանակ հայտարարել են, որ թողարկում են նոր ալբոմ՝ Everything Is Love անվանումով։ Հետագայում 36-ամյա երգչուհին անոնսել է իր ալբոմը՝ Instagram-ում հրապարակել տեսահոլովակ։ Ալբոմում ինը երգ է ընդգրկվել։

 

Beyoncé-ի YouTube ալիքով հրապարակվել է  Apeshit երգի տեսահոլովակը, որն այս պահի դրությամբ հավաքել է 10 մլն դիտում ու երկրորդ տեղն է զբաղեցնում թրենդներում՝ զիջելով Բրազիլիա- Շվեյցարիա հանդիպմանը։