ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ՁՈՒԿ

sudak-za15Հարկավոր է

ձուկ

 կաղամբ

 գազար

 աղ

 սև պղպեղ

թթվասեր

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, գազարը քերել: Խառնել և մի քիչ աղ անել: Լցնել ապակե կաթսայի մեջ  2 սմ հաստությամբ, հետո շարել ձկան կտորները, որոնք նախապես աղ են դրված: Կարելի է գլուխը նույնպես դնել, եթե սիրում եք, միայն թե խռիկներն անհրաժեշտ է հեռացնել: Վրայից նույն հաստության շերտով կրկին բանջարեղեն լցնել և ջուր լցնել տարայի կիսով չափ: Հատիկ պղպեղ և դափնու տերև դնել ամանի մեջ, դնել կրակին: Եռացնել և  10 րոպե թողնել մարմանդ կրակի վրա: Անջատել, կափարիչը թողնել փակ մոտ 15 րոպե: Մատուցել խորը ափսեով թթվասերի հետ: