ԲԱՆԱՆՈՎ ՈՒ ԿԱԿԱՅՈՎ ԸՄՊԵԼԻՔԸ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ԿԱՊԱՀՈՎԻ ՈՂՋ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

LAleapL94l4

 

Առավոտից վատ տրամադրո՞ւթյուն ունեք: Բանանով ու կակաոյով այս անսովոր ըմպելիքը կօգնի բարձրացնել ձեր տրամադրությունն ու ողջ օրվա համար կապահովի էներգիայով:

 

Բաղադրիչներ

 

1 հատ բանան, 50գ պաղպաղակ, 200 մլ կաթ, 2 թեյի գդալ կակաոյի փոշի, 1 թեյի գդալ շաքարավազ:

 

Պատրաստման եղանակ

 

Կակաոյի փոշու վրա ավելացրեք շաքարավազն ու 100 մլ կաթ և անընդհատ խառնեք: Բլենդերի մեջ հարեք բանանն ու մյուս 100 մլ կաթը: Ստացված զանգվածն ավելացրեք բաժակի մեջ, ապա ավելացրեք պաղպաղակը: Պաղպաղակի վրա լցրեք տաք կակաոն:

 

Ձեր համեղ ըմպելիքը պատրաստ է: Մաղթում ենք բարի ախորժակ և լավ տրամադրություն՝ ողջ օրվա ընթացքում: