«ԲԱՆԱԼԻ» ԸՆՏԱՆԻՔԻ ԿԵՆՏՐՈՆ

IMG_2718«Բանալի»-ն  համապարփակ զարգացման ընտանիքի կենտրոն է 1,5-12 տարեկան երեխաների համար, որտեղ գործում են երեխայի հոգեկան աշխարհի օրինաչափ զարգացմանը նպաստող բազմաթիվ խաղային խմբակներ` ճկուն ժամային գրաֆիկով: Կենտրոնի բոլոր մասնագետները վերապատաստված են՝ «Բանալի» կոչվող յուրահատուկ մեթոդին համապատասխան: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներգրավվում են նաև ընտանիքի բոլոր անդամները: Արդյունքում երեխան էլ ավելի հաճույքով է վայելում իր անկաշկանդ մանկությունը ներդաշնակ ընտանիքում:

Կենտրոնում իրականցվող ծրագրերին մասնակցող երեխաները բաժանված են 2 խմբի 1-2 տարեկան երեխաներ՝ (Փոքրիկներ) և 2,5-4 տարեկան երեխաներ (Ավագ խումբ): Տարիքից կախված գործում են հետևյալ ժամային տարբերակները՝

1-1,5 տարեկան երեխաներ ՝1 ժամ

1,5-2 տարեկաբ երեխաներ 1 ժամ 30րոպե

2-2,5 տարեկան երեխաներ՝2 ժամ

2,5 և բարձր՝ 2,5 ժամ և ավելի, կախված ծնողի ցանկությունից

Գոյություն ունեն վճարման ժամային և աբոնեմենտային տարբերակներ: Մշտական այցելուներին տրամադրվում են զեղչեր: Մեկ ընտանիքիքց երկու և ավել երեխաներին նույնպես տրամադրվում են զեխչեր:

ԾՐԱԳՐԵՐ

1. Դեպի մանկապարտեզ՝ 1,5-3 տարեկան երեխաների համար:

Ծրագրի արդյունքում մեր մասնագետները կօգնեն երեխաներին հաղթահարել անհանգստությունը, որն առաջանում է մանկապարտեզ հաճախելու սկզբնական փուլում, քանի որ նրանք պետք է մուտք գործեն իրենց համար նոր աշխարհ, որտեղ շատ երեխաներ կան, որոնք բոլորն էլ գալիս են իրենք իրենց ճանաչելու շփման նոր դաշտում և իրենց լավ կողմերը դրսևորելու:

2. Սովորենք խոսել հաճույքով՝ 1,5-4 տարեկան երեխաների համար

Ծրագրի արդյունքում, ի շնորհիվ կենտրոնում ստեղծված ուրախ և ջերմ մթնոլորտի, հատուկ վերապատրաստված մասնագետների, հաճույքի դաշտ ստեղծող խաղերի երեխաները լսում է միմիայն դրական ինֆորմացիա իրենց շրապատող աշխարհի և առհասարակ մեծերի աշխարհի վերաբերյալ և հեշտությամբ զարգացնում են իրենց խոսելու ունակությունը՝ օրեցօր ավելացնելով բառապաշարը:

3. Շփվում եմ հաճույքով՝1,5-4 տարեկան երեխաների համար

Ծրագրի արդյունքում, այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով մանկապարտեզ չեն հաճախում, մեր մասնագետների օգնությամբ հատուկ մշակված խմբակային խաղերի միջոցով սովորում են ազատ շփվել հասակակիցների հետ՝վայելելով շփման հաճույքը:

Օրերս, Citrusblog.tv-ին ևս ներկա գտնվեց «Բանալի»  համապարփակ զարգացման ընտանիքի կենտրոնում, որտեղ երեխաները շատ ջերմ ընդունեցին մեզ և սիրով լուսանկարվեցին: Նշենք, որ այստեղ աշխատում են հմուտ և պրոֆեսիոնալ մանկավարժ-հոգեբաններ, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի: Դե ինչ,  ֆոտոռեպորտաժի տեսքով, ստորև ձեզ ենք ներկայացնում փոքրիկների հեքիաթային օրերից մեկը:

Հասցե: Պարոնյան 7 Հեռ: 091/487584 010/539996

«Բանալի» ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյան

10458309_549173751853986_6022176907917696812_n

«Բանալի»  համապարփակ զարգացման ընտանիքի կենտրոնի համահիմնադիր-գործադիր տնօրեն՝ Աստղիկ Ալթունյան

IMG_2859