ԲԱԺԱՆՈՒՄԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՐԱՆՔ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ (տեսանյութ)

1988 թվականին սերբացի նկարչուհի Մարինա Աբրամովիչը որոշեց բաժանվել իր սիրելի Ուվե Լայսիսպենից, ով հայտնի էր նաև Ուլեյ կեղծանունով: Այն շատ տխուր, միևնույն ժամանակ յուրահատուկ պահ էր: Սիրահարները մտադրվեցին գնալ հանդիպման Չինական Մեծ պատի հակադիր մասում և հանդիպել դրա մեջտեղում: Նրանք գրկախառնվեցին մի վերջին անգամ և այլևս չհանդիպեցին միմյանց: 30 տարի անց, 2010 թվականին Մարինան Նյու Յորքի Ժամանակակից Արվեստի թանգարանում կազմակերպել էր ներկայացում «Նկարչի ներկայությամբ» խորագրով: Ներկայացման գաղափարը կայանում էր նրանում, որ նկարչուհին 1 րոպեի ընթացքում պետք է ուշադիր նայեր իր առջև նստած անծանոթի աչքերի մեջ: Ամբողջ ներկայացման ընթացքում Մարինան նայեց 1500 հանդիսատեսի աչքերի մեջ, որը տևեց 716 ժամ և 30 րոպե: Սակայն այդտեղ հայտնվեց մի մարդ, ում նկարչուհին չէր սպասում: Տեսնելով նրան՝ Մարինան չկարողացավ զսպել զգացմունքները:

Դա առաջին անգամ էր, երբ նրանք 30 տարի բաժանումից հետո հանդիպեցին. մանրամասները դիտեք տեսանյութում: